
Կրթական, ինտերակտիվ եռօրյա դասընթաց-հանդիպումների շարք


Խմբագրաթոն․ Մարդու իրավունքներ | խմբագիրների հայտագրում


Առաջին անհրաժեշտության իրերի և հագուստի հանգանակություն
Մենք հավատացած ենք, որ առողջ հասարակության հիմնական գրավականը արժանապատիվ ու իրավագիտակից անհատն է, որի ձեւավորմանն էլ ուղղված է մեր գործունեությունը:
- Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով,
- Մարդն ու նրա արժանապատվությունը բարձրագույն արժեքներ են,
- Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք՝ զերծ մնալով որեւէ մեկի արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորելուց:

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հկ-ի առաքելությունն է՝
ՆՊԱՍՏԵԼ քաղաքացիական գիտակցության, իրավունքի գերակայության վրա հիմնված արժեքների բարձրացմանը, բանավեճերի ու քննարկումների մշակույթի ձևավորմանը՝ մեծացնելով խոսքի ազատության ու բազմակարծության հնարավորությունները
ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ հասարակությանը հուզող խնդիրները և օրակարգային հարցերի շուրջ ձևավորել բազմակողմանի քննարկումների լայն դաշտ
ՍՏԵՂԾԵԼ կրթական այլընտրանքային երկխոսության հարթակ քաղաքացիական հասարակության, երիտասարդության, քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչների, լրագրողական համայնքի հանդիպումների, քննարկումների ու բանավեճերի համար
ԽԹԱՆԵԼ երիտասարդների, քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հասարակական, քաղաքական գործընթացներում, նպաստել որոշումների կայացման վրա ազդեցության մեծացմանը և պետական կառույցների հաշվետվողականության բարձրացմանը
ԶԱՐԳԱՑՆԵԼ երիտասարդների, քաղաքացիական ակտիվ խմբերի ու լրագրողների կարողությունները և այլընտրանքային կրթական ծրագրերի միջոցով նպաստել իրավագիտակից, պահանջատեր քաղաքացիական հասարակության ձևավորմանը
Թիմ

Գայանե Աբրահամյան
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ հիմնադիր
Գոհար Աբրահամյան
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ համահիմնադիր, ծրագրերի համակարգող
Սաթենիկ Բաղդասարյան
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ
Արշալույս Մղդեսյան
«Հոդված 3» ակումբի մեդիա ծրագրի համակարգող
Անուշիկ Ռշտունի (Մկրտչյան)
«Հոդված 3» ճամբարի համակարգող
Մելինե Գևորգյան
«Ռեֆորմ» բանավեճի ակումբի համակարգող
Արթուր Զաքարէ Հարությունյան
Հաղորդակցման մասնագետ, ծրագրի համակարգող
Էլեն Մկրտչյան
«Հոդված 3» ակումբի համակարգող
Նարինե Ասլանյան
Հաշվապահ«Հոդված 3» ակումբը տարածք է տրամադրում այն միջոցառումների անցկացման համար, որոնք ուղղված են մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների խորացմանը, տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և երիտասարդների կարողությունների զարգացմանը։
«Հոդված 3» ակումբում 1 անգամ մինչև 3 ժամ տևողությամբ միջոցառում կազմակերպելու վճարը 10,000 դրամ է։
3 ժամից մեկ ամբողջ օր տևողությամբ միջոցառման վճարը 20,000 դրամ է։
Կրկնվող միջոցառումների դեպքում գործում են հատուկ պայմաններ։
Վճարումն իրականացվում է բանկային փոխանցումով։