«Հոդված 3» ԷԿՈ-ն «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի համեմատաբար նոր նախագիծն է, որը, սկսվելով որպես սոցիալ-բնապահպանական կամավոր նախաձեռնություն, կարճ ժամանակահատվածում վերակերպվեց կազմակերպության առանցքային ուղղություններից մեկի։
Վերամշակումից մինչև բնապահպանական իրավունք, քաղաքային կանաչապատումից մինչև վերականգնվող էներգիա, թափոնների կառավարում և բնապահպանության ու գենդերի սահմանային խնդիրներ․ «Հանուն հավասար իրավունքներ» կրթական կենտրոն ՀԿ-ի բնապահպանական ռազմավարության և գործողությունների ծրագիրը ներառում է կազմակերպության գործունեությանը համապատասխանեցրած մի շարք տարրեր, որոնք ներդաշնակորեն ինտեգրվում են ընթացիկ նախագծերի համատեքստում։