«Հոդված 3» ակումբ

Սկիզբ՝ 2016

[email protected]
www.article3.club

 

«Հոդված 3» ակումբը մարդու իրավունքների գերակայության, հավասարության և այլ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հարթակ է, որի նպատակն է բարձրաձայնել հասարակությանը հուզող եւ զարգացմանը նպաստող հարցեր` հանդիսանալ քաղաքացիական հասարակության, երիտասարդության, մեդիայի, ինչպես նաեւ քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչների հանդիպումների, քննարկումների և երկխոսության վայր:

«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է»
ՀՀ Սահմանադրություն, Հոդված 3

«Հոդված 3» ակումբի գործունեության նպատակներն են․

Ակումբի հիմնարար սկզբունքներն են

ՍՏԵՂԾԵԼ երկխոսության հարթակ քաղաքացիական հասարակության, երիտասարդության, քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչների, լրագրողական համայնքի հանդիպումների, քննարկումների ու բանավեճերի համար

 

ՆՊԱՍՏԵԼ քաղաքացիական գիտակցության, իրավունքի գերակայության բարձրացմանը, բանավեճերի ու քննարկումների մշակույթի ձևավորմանը

 

ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ հասարակությանը հուզող խնդիրները և օրակարգային հարցերի շուրջ ձևավորել բազմակողմանի քննարկումների դաշտ

 

ԾԱՌԱՅԵԼ որպես այլընտրանքային կրթական հարթակ:

 

Խոսքի ազատություն

 

 

 

Հավասարություն

 

 

 

Բազմակարծություն

«Հոդված 3» ակումբում կարող եք զբաղվել կրթական, գիտական և մասնագիտական գործունեությամբ, մասնակցել կամ ինքներդ կազմակերպել հանդիպումներ, դասախոսություններ, բանավեճեր, ցուցադրություններ և այլ միջոցառումներ, որոնք համահունչ են Ակումբի նպատակին, արժեքներին ու տեսլականին, և նպաստում են դրանց տարածմանը։

 

Մենք տարածք ենք տրամադրում այն միջոցառումների անցկացման համար, որոնք ուղղված են մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքների խորացմանը, տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և երիտասարդների կարողությունների զարգացմանը։

«Հոդված 3» ակումբում 1 անգամ մինչև 3 ժամ տևողությամբ միջոցառում կազմակերպելու վճարը 10,000 դրամ է։

3 ժամից մեկ ամբողջ օր տևողությամբ միջոցառման վճարը 20,000 դրամ է։

Կրկնվող միջոցառումների դեպքում գործում են հատուկ պայմաններ։

Վճարումն իրականացվում է բանկային փոխանցումով։
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Միջոցառումը գրանցելուց հետո մենք կկապվենք Ձեզ հետ՝ միջոցառումը հաստատելու կամ մերժելու պատասխան նամակով: