Սկիզբ՝ 2017
«Հոդված 3» իրավունքի դպրոցը հատուկ մշակված կրթական հարթակ է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու ՀՀ ներպետական և միջազգային իրավական շրջանակին՝ մարդու իրավունքների ու հակախտրականության համատեքստում, հանդիպել իրավապաշտպանների ու գործող իրավաբանների, լսել դասախոսություններ՝ հիմնված վերջիններիս պրակտիկայի, միջազգային լավագույն փորձի և իրականացված հետազոտությունների վրա, կատարել ուսումնական այցեր դատարաններ,պետական մարմիններ և հանդիպել ՔԿՀ֊ների, կատարել պրակտիկ աշխատանք՝ այդ թվում մասնակցելով իրական դատական գործի հիմքով կազմակերպված դատախաղին։
Դպրոցը նախատեսված է իրավաբանության ֆակուլտետի 3-4 կուրսերի ուսանողների և նորավարտ իրավաբանների համար:
Ո՞վ կարող է դիմել.
Իրավաբանության ֆակուլտետի 3-4 կուրսերի ուսանողներ և նորավարտ իրավաբաններ
Ինչո՞ւ դիմել.
Դպրոցը հիանալի հնարավորություն է՝
- ծանոթանալու ՀՀ ներպետական և միջազգային իրավական շրջանակին՝ մարդու իրավունքների ու հակախտրականության համատեքստում,
- հանդիպել հայտնի իրավապաշտպանների և գործող իրավաբանների հետ, լսել նրանց պատրաստված դասախոսությունները՝ հիմնված իրենց պրակտիկայի, միջազգային լավագույն փորձի և իրականացված հետազոտությունների վրա,
- կատարել ուսումնական այցեր դատարան, հոգեկան առողջության կենտրոն և հանդիպել ՔԿՀ-ների,
- դիտել իրավաբանական պրակտիկային վերաբերող համաշխարհային ճանաչողության ֆիլմեր ու քննարկել,
- կատարել պրակտիկ աշխատանք՝ մասնակցելով իրական դատական գործի հիմքով կազմակերպված դատախաղին։