Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ

«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական նոր ծրագրի շրջանակում Մարտունու ավագ դպրոցում բացվեց մեր մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբը։
????Դասարան-ակումբի բացման արարողության մեկնարկը տրվեց «Կանանց պայքարը. հետահայաց նամակներ» ցուցահանդեսի ներկայացմամբ, որին հաջորդեց «Հիբրիդային պատերազմներ․ մեդիագրագիտության եւ տեղեկատվական անվտանգության կարևորությունը» թեմայով հանդիպում -քննարկումը դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ։ Քննարկմանը բանախոսեցին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը և Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Դավթյանը եւ «Հոդված 3» ակումբի մեդիածրագրերի համակարգող, Սիվիլնեթի վերլուծաբան Արշալույս Մղդեսյանը։
✔️Առաջիկա ամիսներին ակումբում կարողությունների զարգացման դասընթացների մասնակցած ուսուցիչները և աշակերտները հնարավորություն են ունենալու իրականացնել դրամաշնորհային ծրագրեր՝ խթանելով մեդիագրագիտության հմտությունների և քաղաքացիական կրթության զարգացումը, նաեւ ապահովելով համայնքի երիտասարդների կրթական ժամանցը։
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն կողմից, «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի աջակցությամբ եւ ԿԳՄՍ-ի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Առաջիկա շաբաթների ընթացքում ծրագրի արդյունքում դասարան-ակումբներ են բացվելու Գեղարքունիքի և Տավուշի համայնքների չորս դպրոցներում։