«Հոդված 3» իրավունքի փառատոնի նպատակն է խթանել մարդու իրավունքների կարևորությունն ինտերակտիվ միջոցառումների միջոցով՝ երիտասարդության շրջանում բարձրացնելով քաղաքացիական գիտակցությունը և իրավունքների իրազեկումը։
Ամեն տարի աշնանը տեղի ունեցող փառատոնն իր շուրջն է հավաքում ակտիվ քաղաքացիներին՝ դառնալով ոչ միայն մարդու իրավունքների խնդիրների բարձրաձայնման նոր հարթակ, այլև՝ ոգեշնչում ու կրթում է փառատոնի մասնակիցներին։
Փառատոնը նպատակ ունի հանրային, մշակութային միջոցառումների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը, դառնալ երիտասարդների համար նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ստեղծել մարդու իրավունքների վերագնահատման և արժևորման մշակույթ։
«Հոդված 3» իրավունքի փառատոն-2018
Ապրիլի 26-մայիսի 3
Երևան, Գավառ
«Երիտասարդ, արի՛ սովորենք»
Փառատոնը նվիրված էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակին։
Փառատոնի շրջանակներում անցկացվեցին թեմաներով հանդիպում- քննարկումներ, մարդկային գրադարանի հանդիպումներ իրենց իրավունքները վերանվաճած հերոսների հետ, ֆիլմի դիտում, ստրիտ-արտ, թատրոն, քաղաքային քվեստ, լուսանկարչության, գեղանկարչության և ուղերձների մրցույթներ, իսկ փառատոնն ամփոփվեց բացօթյա ռոք-համերգով։