Կանանց հզորացման ծրագիր

Պատերազմի պատճառով տուժած, տեղահանված ու հարազատներ կորցրած կանայք նոր մասնագիտություն սովորելու և աշխատանք գտնելու խնդրի առջև են կանգնած: Մենք նրանց առաջ նայելու նոր հնարավորություն ենք տալիս: «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ իրականացնում է մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած կանանց:

Ծրագրի առաջին մասնակիցները դասընթացների շնորհիվ արդեն ստացել են վարսահարդարի, կոսմետոլոգի, ֆլորիստի, խմորեղենի պատրաստման, ձևավորման մասնագետի և հաշվապահի մասնագիտություններ, որոնք հայաստանյան և արցախյան շուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ են: Ծրագրի բարերաների աջակցությամբ դասընթացի ավարտին մենք նրանց ապահովել ենք անհրաժեշտ աշխատանքային գործիքներով:

Կանանց հզորացման մեր այս ծրագրերի միջոցով մենք ուզում ենք ստեղծել այն միջավայրը, որտեղ հարգվում են յուրաքանչյուր կնոջ արժանապատվությունն ու իրավունքները:

ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ՝ ԴԱՌՆԱԼՈՎ ԲԱՐԵՐԱՐ

https://shorturl.at/fmAGP

402153086_328204833166486_6154031821116787368_n-550x550

Անուշի ընտանիքը 44-օրյա պատերազմի ընթացքում կորցեց ամեն ինչ, բացի լուսավոր ապագա ունենալու հույսից

402153086_328204833166486_6154031821116787368_n-550x550

Պատերազմում զոհվել է Անժելայի հարազատ քրոջ որդին` Սերգեյ Երիցյանը

_DSC9603

SMM հմտությունների զարգացման դասընթաց Արցախից բռնի տեղահանված կանանց համար

Ապրիլի 13-ին և 14-ին տեղի ունեցավ «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը, որն այս անգամ նվիրված էր հաղորդակցությանն ու SMM հմտությունների զարգացմանը։ Ծրագրի շահառուները՝ հաղորդակցության մասնագետ Գեղամ Հակոբյանի հետ ձեռք բերեցին սեփական արտադրանքը և ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հանրայնացնելու հմտություններ, ծանոթացան SMM գործիքակազմին և սոցիալական ցանցեր վարելու գաղտնիքներին,…
434126215_400813479238954_1600278893112825893_n

Մարտի 23-ին «Հոդված 3» ակումբում մեկնարկեց «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագիրը

Մարտի 23-ին «Հոդված 3» ակումբում մեկնարկեց «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագիրը։ Առաջիկա 5 շաբաթների ընթացքում 20 արցախցի կանայք կստանան մի քանի ուղղություններով անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ, որոնց շնորհիվ հետագայում հնարավոր կլինի հայաստանյան աշխատաշուկայում եւ սպառողական շուկայում ճիշտ կողմնորոշվել եւ ձեռներեցություն նախաձեռնել։ Նախորդ հանգստյան օրերի ընթացքում շահառուները մանրամասն քննարկեցին ֆինանսական գրագիտության…
IMG_6826

44-օրյա պատերազմի հետեւանքով անդառնալի կորուստ ունեցած հազարավոր ընտանիքներից մեկն էլ Անժելա Երիցյանի եւ նրա քրոջ ընտանիքն է

44-օրյա պատերազմի հետեւանքով անդառնալի կորուստ ունեցած հազարավոր ընտանիքներից մեկն էլ Անժելա Երիցյանի եւ նրա քրոջ ընտանիքն է։ Պատերազմում զոհվել է Անժելայի հարազատ քրոջ որդին` Սերգեյ Երիցյանը: Այս արհավիրքից հետո Անժելան ու քույրը ամիսներ շարունակ չէին կարողանում այլոց հետ շփվել, ցավից մեկուսացել ու կտրվել էին աշխարհից: Տարիներ անց միայն Անժելան որոշում է ծանր ապրումներն ու կորուստը…

402153086_328204833166486_6154031821116787368_n-550x550

Պատերազմի և բռնի տեղահանման հետեւանքով տուժած կանանց մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիր

Պատերազմի պատճառով տուժած, տեղահանված ու հարազատներ կորցրած կանայք նոր մասնագիտություն սովորելու և աշխատանք գտնելու խնդրի առջև են կանգնած: Մենք նրանց առաջ նայելու նոր հնարավորություն ենք տալիս: «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ իրականացնում է մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած կանանց: Ծրագրի առաջին մասնակիցները դասընթացների շնորհիվ արդեն…
422902033_370774808909488_7477096687284662942_n

Կանանց մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի ամփոփիչ միջոցառում

Հունվարի 29-ին տեղի ունեցավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախաձեռնած և անհատ բարերարների աջակցությամբ իրականացվող, պատերազմի եւ բռնի տեղահանման հետեւանքով տուժած կանանց մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին ոչ միայն ծրագրի շահառու կանայք, այլ նաև ծրագրին ֆինանսական աջակցություն տրամադրած նվիրատուները: Ծրագրի շահառու արցախցի կանայք վերջին 6 ամիսներին սովորել եւ նոր մասնագիտություն…

IMG_4406

Ինառա Պողոսյանն ու Մարինա Պետրոսյանն այժմ իրենց փորձնական հմտություններն ու գիտելքիներն են ստանում մատնահարդարման ոլորտում

Նոյեմբեր ամսին մեկնարկեց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագրի 3️⃣-րդ փուլը: 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված Ինառա Պողոսյանն ու Մարինա Պետրոսյանն այժմ իրենց փորձնական հմտություններն ու գիտելքիներն են ստանում մատնահարդարման ոլորտում՝ մեր գործընկեր «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնում: Դասընթացի ավարտին, մեր ծրագրի յուրաքանչյուր նվիրատուի աջակցության շնորհիվ, նրանք…

417444500_358310150155954_6892928046925641141_n

Արդեն 23 արցախցի կին ունի նոր մասնագիտություն

ԱՐԴԵՆ 23 ԱՐՑԱԽՑԻ ԿԻՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ՄԻԱՍԻՆ կարողացել ենք փոխել շատ կանանց թե՛ սոցիալական և թե՛ մասնագիտական կյանքը: Եվ այդ օգնության հիմքում ձեր նվիրաբերություններն են: Բայց շատ-շատերը հերթի մեջ են ու սպասում են օգտվել այս ծրագրից։ Մենք՝ մեր նվիրատուների շնորհիվ շարունակում ենք երկարաժամկետ հնարավորություն և աջակցություն տրամադրել պատերազմի…

417380828_358823366771299_5889973938821166588_n

Անժելիկա Գասպարյանը մինչ 44-օրյա պատերազմն ապրում էր Հադրութի շրջանի Տող գյուղում

Անժելիկա Գասպարյանը մինչ 44-օրյա պատերազմն ապրում էր Հադրութի շրջանի Տող գյուղում և որպես դաշնակահար աշխատում էր Տողի արվեստի դպրոցում: Պատերազմից հետո տեղահանվելով Հայաստան, Անժելիկա Գասպարյանը մասնակցեց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագրին, որի շնորհիվ նա զարգացրեց իր կարողությունները կարուձևի ոլորտում: Դասընթացի ավարտին ծրագրի նվիրատուների աջակցությամբ Անժելիկան…

417367901_363378762982426_6030541912637618064_n

29-ամյա Մարիամ Մինասյանը կորցրեց ամեն ինչ

2023 թվականի սեպտեմբերին Արցախցի բնակչության բռնի տեղահանման հետևանքով 29-ամյա Մարիամ Մինասյանը կորցրեց ամեն ինչ՝ տուն, աշխատանք, հայրենիք: Տեղահանումից հետո Մարիամն իր ընտանիքի և 2 երեխաների հետ ապաստան է գտել Երևանում: Մինչև բռնի տեղահանումը նա աշխատում էր Արցախի հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում՝ որպես անչափահասների հարցերով տեսուչ: Անցնելով հոգեկան ծանր և դժվարին ճանապարհ, այսօր նա իր կյանքի նոր…

Ձեր աջակցության շնորհիվ մենք ոչ միայն օգնում ենք պատերազմից հետո ամեն ինչ կորցրած կանանց

Սիրելի' նվիրատուներ, ձեր աջակցության շնորհիվ մենք ոչ միայն օգնում ենք պատերազմից հետո ամեն ինչ կորցրած կանանց նոր մասնագիտություն ձեռք բերել, այլ նաև ծրագրի ավարտին նվիրում ենք նրանց առաջին անհրաժեշտության աշխատանքային գործիքները: Պատերազմից հետո ամեն ինչ կորցրած կանայք շատ են, և նրանց երկարաժամկետ աջակցության համար մենք ունենք ձեր կարիքը՝ փոքր նվիրատվությունների տեսքով: Ձեր նվիրաբերած յուրաքանչյուր դրամը…
276133418_3062572510621817_7104210907764526020_n

Մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն իրականացնում է մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած կանանց: Պատերազմի հետևանքով տուժած կանայք ՀԿ-ի աջակցությամբ նոր մասնագիտություններ են ձեռք բերում Արտ Հաուս Ուսումնական Կենտրոնում, որը հնարավորություն կտա նրանց առավել մրցունակ դառնալու աշխատաշուկայում և ստանալու մասնագիտական հմտություններ, որոնցով շատ ավելի հեշտությամբ կկարողանան աշխատել ու ընտանիքի համար անհրաժեշտ գումար…