Ժաննա Ալեքսանյանի հետ քննարկեցին մարդու իրավունքների խախտումները բանակում

«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի ուսանողները շարունակում են ուսումնասիրել մարդու իրավունքների խախտումները փակ և կիսափակ հաստատություններում։
Այսօր դպրոցի մասնակիցները իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ քննարկում էին մարդու իրավունքների խախտումները բանակում՝ դիտարկելով բանակում սպանությունների դատավարությունների ընթացքը և առանձնահատկությունները։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։