Սկիզբ՝ 2017
«Ծիւս UP» կանանց զրույցների շարքը, որն արևմտահայերեն «Ծիւս»` մասնիկ և անգլերեն UP` վերհառնել, բառերի համադրությունն է, անվանվել է արևմտահայ ականավոր ֆեմինիստ-վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի անվամբ: Այն մինչև մեկ ժամ տևողությամբ հանդիպում է, որտեղ իրապես ուժեղ ու հաջողակ կանայք կիսվում են իրենց կյանքի պատմությամբ, տեսլականով ու արժեքներով` ոգեշնչելով այլոց նախագծելու ու ապրելու իրենց երազած կյանքը: