Տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացի ուսումնասիրմանը նվիրված համաժողովների շարքը կազմակերպվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ (NED)։
Աշխատաժողովներ
Հոկտեմբերի 14-17-ը Թբիլիսիում կայացավ բարեփոխումների աջակցման մեր ծրագրի հերթական աշխատաժողովը
Առողջապահական համակարգի աշխատաժողով Թբիլիսիում
Հայաստան-Վրաստան փոխգործակցությանը նվիրված աշխատաժողով
Թբիլիսիում կայացավ արդարադատության բարեփոխումներին նվիրված աշխատաժողով
Նոյեմբերի 12-15-ը «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի նախաձեռնությամբ Թբիլիսիում կայացավ արդարադատության բարեփոխումներին նվիրված աշխատաժողով։ Այս տարվա արդեն չորրորդ աշխատաժողովի հիմնական նպատակն էր դիտարկել վրացական փորձը, հաջողված եւ ձախողված փոփոխությունները փակ հաստատությունների ոլորտի բարեփոխման, պրոբացիայի ինստիտուտի զարգացման, բանտային ծառայությունների բարեփոխումների եւ հանցավորության կանխարգելման ուղղությամբ։ Ազգային ժողովի, Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի…
Մեդիա ոլորտի բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողով
Թբիլիսիում կայացավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ների կողմից կազմակերպված Մեդիա ոլորտի բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովը: Աշխատաժողովի երեք օրերի ընթացքում Արդարադատության նախարարության աշխատակիցները, Ազգային ժողովի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի փորձագետները, հասարակական կառույցների ներկայացուցիչներն ու լրագրողները հնարավորություն ունեցան դիտարկելու մեդիալորտի բարեփոխումների վրացական փորձը, հաջողված եւ ձախողված իրավական փոփոխությունները, մասնավորապես մեդիադաշտի թափանցիկության, ինքնակարգավորման մարմինների ձեւավորման…