«Կանանց պայքարը․ հետահայաց նամակներ»


43-ամյա Կարինե Հարությունյանը 16 տարի առաջ լույս աշխարհ բերելով շատ սպասված որդուն, չէր էլ մտածում, թե հնարավոր է երեխան լսողության խնդիր ունենա։ Ամիսներ անց բացահայտված խնդիրը Կարինեին ու ընտանիքին ստիպեց ամեն օր պայքարել։ Պայքարի պտուղները կինն արդեն քաղում է․ 16-ամյա որդին այժմ ինքնուրույն ընդունվել է երկրի լավագույն կրթօջախներից մեկը, և ոչ միայն լսում է ու…

60-ամյա Արինա Դադայանն արցախյան երկու պատերազմներում կորցրել է ամուսնուն և որդուն, մյուս երկու տղաները ծանր վիրավորում են ստացել։ Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղում ամեն ինչ կորցնելուց հետո փորձում է նոր կյանք ստեղծել թոռների համար Ստեփանակերտում։ «1993-ին դու զոհվեցիր, 2020-ին՝ մեր մեծ տղան, իսկ մյուս երկուսը ծանր վիրավորվեցին։ Կորցրինք ամեն բան ու հիմա անորոշության մեջ հույս ենք…

Դեկտեմբերի 9-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ «ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ հետահայաց նամակներ» լուսանկարների եւ նամակ-հոդվածների ցուցադրությունը։ Կյանքի հարվածների ու դժվարությունների դեմ կանգնած ԿԱՆԱՅՔ, որոնք անցել են պատերազմի, կորուստների, բռնության, հիվանդության, հանրային անտարբերության ու խտրականության միջով, բայց պայքարել են ու իրենց պայքարով ապրեցրել նաեւ այլոց։ Հոդված 3 ակումբի նոր նախագիծը, որն իրականացվել է 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնի…

Տաթև Խաչատրյանը Քովիդ կենտրոնում կամավորություն էր անում, երբ սկսվեց պատերազմը։ Ինքն ու ուսապարկը լուռ պայմանավորվածությամբ հասան Ստեփանակերտ։ Արցախի տարածքների մի մասի` թշնամուն հանձնելու օրը հիվանդանոցում հերթապահության էր ու հենց այդ ժամանակ` իր տարեդարձի օրը կյանքը փոխվեց ու էլ երբեք նույնը չեղավ։ «Մամ, երբ համաճարակը սկսվեց ու ես եկա գյուղ, քո ու պապայի հետ անցկացրած ժամանակը…

27-ամյա Զեմֆիրա Քալաշյանը եզդի է։ Զեմֆիրան չի ընդունել համայնքի այն կարծիքը, թե կինը չպետք է սովորի և աշխատի։ Նա կարողացել է ստանալ բարձրագույն կրթություն, մասնագիտություն, համատեղում է ընտանեկան կյանքն ու աշխատանքը և վստահ է, որ հենց կրթության շնորհիվ է այսօր ավելի երջանիկ ու կայացած։ «Դեռ մանկուց ես հստակ գիտեի, որ կյանքում ինչ ճանապարհ էլ ունենամ,…

48-ամյա Նարինեն (անունը փոխված է) 15 տարեկանում Սումգայիթյան ջարդերից հետո Բաքվից տեղափոխվել է Հայաստան: 16 տարեկանում ամուսնացել է ու 22 տարի բռնության ենթարկվել ամուսնու կողմից: Երկու որդիների մայրը դիմել է ոստիկանություն, սակայն, ապարդյուն, մի քանի անգամ փորձել է փախչել տնից, բայց ամուսինը բռնությամբ ու սպառնալիքներով վերադարձրել է տուն: Ամուսնու արարքները տարաբնույթ էին՝ ծեծից, սեռական բռնությունից…

Թագուհի Մանսուրյանն ընտանեկան բռնության զոհ է։ Նախկին ամուսնու բռնությունների ու սպառնալիքների շղթան չկոտրվեց անգամ ամուսնալուծությունից հետո, կռիվներն ու վիրավորանքները շարունակական էին, ոստիկանության միջամտությունն՝ ապարդյուն, ու հերթական բռնությունն ավարտվեց սպանությամբ, կացնահարվեց Թագուհու մայրը՝ փորձելով պաշտպանել աղջկան ու թոռնիկին։ «Կացնի հարվածը քեզ վրա վերցրիր ու փրկելով կյանքս թույլ տվեցիր, որ ես էլ վայելեմ մայր լինելու բերկրանքը, մամ։…

31-ամյա Արև Մելքոնյանը հաշմանդամություն է ձեռք բերել մանկության տարիներից, բայց դա երբեք չի խանգարել հասնել հաջողությունների՝ ամեն օր պայքարելով խոչընդոտների դեմ ու կոտրելով կարծրատիպերը։ «․․․Հղիությունս արկածներով լի է անցել: Ուրեմն երբ իմացա, որ հղի եմ, որոշեցի գնալ հետազոտման, որ հետո էլ հաշվառվեմ: Ընկերուհուս հետ գնացինք հիվանդանոց ու սկսվեց կինոն․․․ Նախ, բուժհաստատության շենքի առաջին աստիճանն արդեն…

32-ամյա Թամարա Գրիգորյանը լրագրող է, անգլերենի մասնագետ։ 9 տարի առաջ ամուսնու հետո որոշել է ապրել Քարվաճառում, ստեղծել կրթական նոր հնարավորություններ երեխաների համար։ Ողջ պատերազմն անցել է Քարվաճառում` սպասելով, որ շուտով աշակերտները կվերադառնան ու իր նոր դասընթացով կսփոփի պատերազմի ցավը։ «․․․Նոյեմբերի իննին, արդեն սովորականի պես, ես ու Դավիթը տնից դուրս եկանք` հարևանների տներով շրջայց անելու: Տղամարդիկ…

48-ամյա Իննա Սարգսյանը Հադրութից է, որտեղ մինչեւ պատերազմը փոքրիկ ընտանեկան բիզներ ուներ, բոլորը գիտեին Իննայի հայտնի փախլավայի ու գաթայի համը։ 44-օրյա պատերազմի հետևանքով Իննայի ընտանիքը կորցրեց ամեն ինչ։ Երեւան տեղափոխվելիս Իննան հետը վերցրել է միայն որդու նվիրած էլեկտրական հարիչն ու ընտանեկան բաղադրատոմսերի հին տետրակը։ Այսօր արդեն Երևանում Իննան շարունակում է սիրելի գործը․ քրոջ և ամուսնու…

Կարինե Ավանեսյանը 44-օրյա պատերազմի օրերին կամավոր մեկնեց Արցախ՝ բուժօգնություն տրամադրելու, օգնելու գործընկեր բժիշկներին։ Այդ օրը մայրն անգամ չէր կարող ենթադրել, որ դուստրն իր 25 ամյակը ռմբակոծվող Ստեփանակերտի հիվանդանոցում է դիմավորելու։ Պատերազմի օրերին Կարինեն դեռեւս ուսանում էր Երևանի պետական բժշկական համալսարանում, հիմա արդեն սովորում է Մոսկվայում, Ռիժիխի անվան կոլոպրոկտոլոգիայի ազգային բժշկական ֊հետազոտական կենտրոնում։ «Հոսպիտալը…այստեղ բոլոր վիրահատարանները…

31-ամյա Գոհար Նավասարդյանը հենաշարժողական խնդրի է բախվել դեռահասության շրջանում՝ հիվանդության ու սխալ բուժման հետևանքով։ Սակայն Գոհարն իր ձեռքբերումներով ու անկոտրում լավատեսությամբ ապացուցում է, որ կյանքում որևէ խոչընդոտ չի կարող կանգնեցնել՝ նպատակներին հասնելու ճանապարհին։ «Մարդկանց դեմքի արտահայտությունից միշտ հասկանում ես՝ ինչ են զգում քո հանդեպ, երբ տեսնում են անվասայլակին: Կան մարդիկ, որ խղճում են, կան մարդիկ,…

24-ամյա Գոհար Գեղամյանը 22 տարեկան էր, կյանքի ամենակարեւոր փուլերից մեկում, երբ նպատակակետին հասնելու ճամփին էր, ընդունվում էր իր երազած ԲՈՒՀ-ն ու պարզվեց քաղցկեղ ունի։ Սարսափելի հիվանդության դեմ պայքարը ծանր էր, սակայն ինքնաճանաչման ու կյանքը նորովի արժեվորման մի փուլ էր, որից հաղթանակած դուրս եկավ։ Գոհարի երկխոսությունն իր հիվանդության հետ պայքարի մի մասն է եղել, որը կարող…

Հաշմանդամությունը դատավճիռ չէ, բայց ամեն օր պետք է պայքարես քո լիարժեք կյանքի համար․ «Հայաստանը բարդ երկիր է խուլի համար, ոչ մի մատչելի միջավայր, հարմարություն չկա: Մարդիկ կարծես բացառել են մեզ ու չեն էլ մտածում՝ իսկ մենք ինչպե՞ս ենք խանութ գնում, հիվանդանոց, թատրոն, կինո: Լսողները նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ այլ երկրներում այս ամենը հնարավոր…