Օգոստոս-հոկտեմբեր, 2020
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը, համագործակցելով Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ, 2020թ-ի հուլիսի 28-ից սեպտեմբերի 1-ն իրականացրեց Հանրային համերաշխության նախաձեռնությունը, որի նպատակն էր իրազեկման ու կանխարգելման հանրային արշավի միջոցով հակահամաճարակային կանոնների պահպանմանը նպաստելը։
Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից ծրագրում ներգրավված դիտորդ-կամավորներն այցելեցին իրենց համայնքներում գործող ծառայություններ մատուցող ու ապրանքներ վաճառող ընկերություններ` կատարելով դիտարկումներ հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ
Ընդհանուր տվյալների ամփոփում
ՀՀ բոլոր մարզերից և Երևանից ընտրված 120 դիտորդ-կամավորները մեկ ամսվա ընթացքում իրենց բնակության վայրում և հարակից համայնքներում այցելել են շուրջ 14,000 տնտեսվարողի ՀՀ 338 քաղաքներում, գյուղերում և համայնքներում և բացահայտել են 4,118 խախտման դեպքեր (29.5%)։ Խախտումներ հայտանաբերելու դեպքում դիտորդները կատարել են կրկնայցեր՝ խնդրելով, հորդորելով և աջակցելով տնտեսվարողներին վերացնելու խախտումները։
Հիմնական խախտումները հայտնաբերվել են՝
- Գեղեցկության սրահներում,
- Հացի փռերում,
- Տրանսպորտում,
- Գործարաններում։
Բացի տնտեսվարողներից դիտորդ-կամավորները նաև շրջել են իրենց բնակության վայրում և հարակից համայնքներում՝ քաղաքացիներին իրազեկելով համաճարակային իրավիճակի և հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության և կարևորության մասին։ Ընդհանուր հաշվով բաժանվել են շուրջ 47,000 դիմակ։