Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ այսօր դպրոցի մասնակիցները քննարկեցին մարդու իրավունքների խախտումները

«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցում այսօր տրվեց ուսումնաշրջանի երկրորդ մասի մեկնարկը, որի ընթացքում դպրոցի ուսանողները հնարավորություն կունենան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարիներ շարունակ գործունեություն ծավալող իրավապաշտպանների հետ ուսումնասիրել մարդու իրավունքների խախտումները փակ և կիսափակ հաստատություններում։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ այսօր դպրոցի մասնակիցները քննարկեցին մարդու իրավունքների խախտումները քրեակատարողական հիմնարկներում ՝ անդրադառնալով արդար դատաքննության և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքին։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։