Հումանիտար աջակցություն

Արցախյան պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից դուրս եկած և Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում ապաստանած շուրջ 1,700 դպրոցահասակ երեխաներն ու նրանց ընտանիքները ստացան 16 անուն առաջին անհրաժեշտության պարագաներից բաղկացած հիգիենայի փաթեթներ։

Ծրագրի շրջանակում, Գեղարքունիքի մարզի դպրոցահասակ շուրջ 350 երեխաներին տրամադրվեց ամբողջությամբ նոր, տաք հագուստներ, ներքնազգեստ ու երկարաճիտ կոշիկներ։

Ծրագրի շրջանակում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափախված ավելի քան 7,500 հայրենակիցներին՝ հագուստի և հիգիենայի պարագաներ պարունակող արագ արձագանքման աջակցման փաթեթների տեսքով աջակցություն տրամադրվեց։ Փաթեթները ներառում էին հիգիենայի պարագաներ, հագուստ, ներքնաշոր, տաք ծածկոցներ։

Ծրագիրն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» և «Շարժում» նախաձեռնության ֆինանսական աջակցության և մի շարք անհատների ներդրումների շնորհիվ։