Գաղտնիության քաղաքականություն

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն պարտավորվում է չհրապարակել և ոչ մի դեպքում երրորդ կողմի չփոխանցել ձեր անձնական տվյալները:

 

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն www.forequalrights.org կայք այցելելու դեպքում հավաքագրում է տեղեկատվություն բացառապես նվիրատվություն իրականացնելու դեպքում, սակայն կարող է ստանալ նաև  ընդհանուր տեղեկություններ, որոնք գրանցվում են ցանկացած այլ կայքեր մուտք գործելու ընթացքում։   

 

Կայքի միջոցով կատարվող նվիրատվությունների ընթացքում հավաքագրվող տվյալներ

 

Որոշակի տվյալների վերաբերյալ հարցումներն անհրաժեշտ են (մասնավորապես` անուն, ազգանուն, էլ. հասցե, նվիրատվության կամ ծրագրի մասին ուղերձ-նամակ (ցանկության դեպքում)), որպեսզի www.forequalrights.org ՀԿ-ն հնարավորություն ունենա ընդունելու և սպասարկելու Ձեր կողմից նվիրաբերված միջոցները:

 

Նվիրատվության նպատակով Ձեր կողմից լրացված տվյալները տեսանելի չեն դառնում կայքում։ Ձեր կողմից լրացված անձնական տվյալները պահպանվում են «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի տվյալների բազայում։

 

Այն դեպքում, երբ ընտրել եք նվիրաբերության «անանուն» տարբերակը, դրանով համաձայնել եք, որ ցանկում տեսանելի լինի միայն կատարված նվիրաբերության օրը, ամիսը, տարին, գումարի չափը, ինչպես նաև ուղերձը՝ առկայության դեպքում:

 

Վճարումը կատարելու համար՝ կայքի միջոցով նաև լրացվում է Ձեր բանկային քարտի համարը: Կայքի միջոցով կատարվող նվիրաբերությունները սպասարկում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ-ն, որի մասին նշում կտեսնեք նվիրաբերություն կատարելիս: Վճարումը կատարելիս օգտագործվում են անվտանգության միջոցառումներ, և տրամադրված տեղեկատվությունը ՀԿ-ն չի ստանում, դրա գաղտնիությունը կանոնակարգվում է բանկի գաղտնիության պայմաններով և քաղաքականությամբ:

 

Ձեր իրավունքն է տրամադրել կամ չտրամադրել պահանջվող տեղեկատվությունը և օգտվել կամ չօգտվել տվյալ ծառայությունից: Պահանջվող տեղեկատվությունը հավաքագրվում է բացառապես Ձեզ ճշգրիտ և բարձրորակ ծառայություն մատուցելու համար: 

 

Էլեկտրոնային փոստի հասցեներ

 

Էլեկտրոնային փոստով առաքվող տեղեկատվության բաժանորդները կամովին տրամադրում են իրենց էլեկտրոնային փոստի հասցեները։ Բաժանորդների ցուցակները ոչ մի դեպքում չեն օգտագործվի որևէ այլ նպատակով, քան տեղեկատվության տարածումն է։

 

Բաժանորդները կարող են ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից` հետևելով ստացվող նամակներում առկա համապատասխան հրահանգներին։ Բաժանորդագրությունից հրաժարվելու ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի աշխատակազմի ներկայացուցչի հետ` էլեկտրոնային փոստի միջոցով։

 

Կայքի հանրային օգտագործման  հատվածները

 

Կայքի հանրային օգտագործման  հատվածներն օգտագործելիս դուք պարտավոր չեք տրամադրել ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություն: Կայք այցելելիս ձեր համակարգչի դիտարկիչը (browser) կարող է ինքնաբերաբար տրամադրել մեզ որոշակի տեղեկատվություն, ներառյալ` ձեր համակարգչի դիտարկչի տեսակը, օպերացիոն համակարգը և IP հասցեն, ինչպես նաև ձեր՝ էջը բացելու և փակելու ամսաթիվը և ժամանակը:

 

Անձնական տեղեկատվություն

 

Մենք խստորեն հետևում ենք անվտանգության ընթացակարգերին: Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է: