«Ատելության խոսքի դեմ պայքարի հարթակ»

2020

 

Ատելության խոսքի դեմ պայքարի հարթակը քննարկումների շարք է, որի նպատակն է գնահատել Հայաստանում ատելության խոսքի հետ կապված իրավիճակը և դրա դեմ պայքարի գործիքակազմ մշակել։ Հարթակը հյուրընկալում է ակադեմիական հաստատությունների, տեղական, տարածաշրջանային և միջազգային հասարակական կազմակերպություների, կուսակցությունների ավելի քան 30 ներկայացուցիչների։ Քննարկումների առանցքում ատելության խոսքի դեմ պայքարում կառավարություն-քաղաքացիական հասարակություն-միջազգային կազմակերպություններ գործընկերության խթանումն է, ատելության խոսքի արմատական համակարգի բացահայտումը, համախմբվածության և ներդաշնակության տարածումը և ատելության խոսքի ազդեցության գնահատումը ժողովրդավարության, ազատ արտահայտման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։