Loading posts...
  • Առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերման նպատակով դրամահավաք

    Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախում ստեղծված իրավիճակի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ այս պահին ունեն առաջին անհրաժեշտության հիգիենայի և այլ պարագաների կարիք։ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն ու «Հոդված 3» ակումբն իր մի շարք համագործակիցների հետ սկսում է դրամահավաք՝ առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերման նպատակով։ Նախաձեռնությանը միանալու համար փոխանցում կատարե՛ք ստորև նշված բանկային տվյալներով․ 💳 Քարտից քարտ փոխանցումներ ՀՀ…

  • Առաջին անհրաժեշտության իրերի և հագուստի հանգանակություն

    Հագուստի հավաքագրմանը զուգահեռ «Հոդված 3» ակումբում պատրաստում ենք արագ արձագանքման փաթեթներ Արցախից Երևան տեղափոխված ընտանիքների համար։ Կարող եք հանգանակել ցանկացած տարիքի ու սեռի համար նախատեսված նոր կամ մաքուր, լվացված, արժանապատիվ օգտագործման պիտանի պարագաներ։ Երեխաների համար (0-3 տ․, աղջիկ, տղա)․ ✅ Մանկական սնունդ՝ չոր կեր, խառնուրդներ (նոր, գործարանային փաթեթավորմամբ) ✅ Տակդիրներ և այս տարիքին համապատասխան հիգիենայի…

  • «ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» | հայտերի ընդունում

    «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն հրավիրում է արվեստագետների, նկարիչների, ստեղծարար անհատների ու խմբերի՝ մասնակցելու «ԷկՕզոն․ սառնարանային թափոնարվեստ» ինտերակտիվ ցուցահանդես-նախագծին։ Գործածությունից դուրս եկած սառնարանները, սառցեխցիկները, օդորակիչները վտանգավոր թափոն են համարվում։ Այս սարքավորումների վերամշակման համար հատուկ պայմաններ են սահմանված, որոնք չպահպանելու հետևանքով վերնոլորտ են արտանետվում օզոնի շերտը քայքայող, շրջակա միջավայրի և մարդու առողջության համար վնասակար գազեր։…

  • Ամփոփեցինք Հանրային համերաշխության նախաձեռնության տվյալները

    Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից «Հանրային համերաշխության նախաձեռնություն» ծրագրում ներգրավված 120 դիտորդ-կամավորները մեկ ամսվա ընթացքում իրենց բնակության վայրում և հարակից համայնքներում այցելեցին շուրջ 14․000 տնտեսվարողի` ՀՀ 338 քաղաքներում, գյուղերում և համայնքներում՝ կատարելով դիտարկումներ հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալ։ Բացի տնտեսվարողներից դիտորդ-կամավորները նաև շրջեցին իրենց բնակության վայրում և հարակից համայնքներում՝ քաղաքացիներին իրազեկելով համաճարակային իրավիճակի և հակահամաճարակային կանոնների…

  • «Հոդված 3» ակումբի համակարգողի թափուր հաստիքի մրցույթ

    «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Հոդված 3» ակումբի համակարգողի թափուր հաստիքի համար: ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ակումբի համակարգողը պատասխանատու է ակումբի ինչպես ադմինիստրատիվ, այնպես էլ բովանդակային աշխատանքների կազմակերպման համար։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ • Ակումբի ամենօրյա աշխատանքների կազմակերպում, համակարգում ու վերահսկողություն, • Ակումբի անցուդարձի, տեխնիկական ապահովվածության վերահսկում, • Միջոցառումների կազմակերպում և հյուընկալվող միջոցառումներին ադմինիստրատիվ աջակցություն, • Հեռախոսազանգերի,…

  • Խմբագրաթոն․ Մարդու իրավունքներ | խմբագիրների հայտագրում

    Հայերեն վիքիպեդիայում մարդու իրավունքների և առընթեր ոլորտների վերաբերյալ հոդվածներ խմբագրելու և հրապարակելու համար «Հոդված 3» ակումբը հայտարարում է խմբագիրների հայտագրում: Ծրագրի ավարտին կհրատարակվի նաև հոդվածների ժողովածու։ Դիմել կարող են բոլոր ցանկացողները։ Հայերեն և մեկ օտար լեզվի (ռուսերեն, անգլերեն կամ ֆրանսերեն) լավ իմացությունը պարտադիր է։ Վիքիպեդիայում խմբագիր լինելու փաստը կդիտվի որպես առավելություն։ Խմբագիրները հետազոտական աշխատանքը և…

  • «Հոդված 3» ճամբար 2020 | հայտերի ընդունում

    ՀՀ մարզերում ապրող երիտասարդներ, մեկնարկում է «Հոդված 3» քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարի 2020 թվականի ընդունելությունը։ «Հոդված 3» քաղաքացիական կրթության և մարդու իրավունքների ճամբարը «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի ամենամյա ծրագրերից է, որի նպատակն է զարգացնել մարզերում ապրող երիտասարդների կարողությունները՝ հնարավորություն տալով հանդես գալ մարդու իրավունքներին առնչվող ամենատարբեր գաղափարներով և ստանալ աջակցություն սեփական համայնքում այդ…

  • Համաբուհական ուսանողական բանավեճի առաջնություն Vol. 2

    Ավելի քան 6 ամիս տևած առաջին մրցաշարին մասնակցեց 20 թիմ՝ ավելի քան 120 մասնակից ՀՀ մի շարք բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատություններից։ Առաջին մրցաշարի շուրջ 25 խաղերի ամփոփումից հետո, մրցաշարի երկրորդ՝ «Երկխոսությունների հարթակ» փուլում, լավագույն 6 թիմերը բանավիճեցին ԱԺ պատգամավորների, քաղաքացիական ոլորտի մի շարք առաջատար փորձագետների հետ։ Այժմ մեկնարկում է համաբուհական ուսանողական բանավեճի առաջնության…

  • «Օգնելով բնությանը՝ օգնեք բազմազավակ ընտանիքներին» #2

    Մեկնարկում է «Օգնելով բնությանը՝ օգնեք բազմազավակ ընտանիքներին» էկո-սոցիալական նախաձեռնության 2-րդ փուլը։ Մենք հավաքում ենք պլաստիկ և թուղթ։ Թափոնների վերամշակման հանձնումից գոյացած ողջ գումարը կուղղվի սոցիալապես խոցելի ընտանիքների կոմունալ ծախսերի վճարմանը։ Եթե ցանկանում եք ֆինանսապես աջակցել ակցիայի իրականացմանը, կարող եք նվիրատվություն կատարել ներքոնշյալ հաշվեհամարին՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հկ ՀՎՀՀ 00150891 ACBA-CREDIT AGRICOLE BANK CJSC…

  • Օգնելով բնությանը՝ օգնեք բազմազավակ ընտանիքներին #1

    Արտակարգ դրության օրերին առանց ֆինանսական միջոցների ներդրման կարող եք օգնել սոցիալապես խոցելի խմբերին։ Ընդամենը պետք է ազատվեք Ձեր պահարաններում, նկուղներում ու բակերում առկա պլաստիկե իրերից ու թղթե թափոններից՝ դրանք նվիրաբերելով մեզ։ Թափոնները վերամշակման հանձնումից էլ գոյացած ողջ գումարը կուղղվի սոցիալապես խոցելի ընտանիքների կոմունալ ծախսերի վճարմանը։ Եվ այսպես․ Առանձնացնում եք թափոնները (պլաստիկ և թուղթ), Լրացնում եք…