Պատերազմի և բռնի տեղահանման հետեւանքով տուժած կանանց մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիր

Պատերազմի պատճառով տուժած, տեղահանված ու հարազատներ կորցրած կանայք նոր մասնագիտություն սովորելու և աշխատանք գտնելու խնդրի առջև են կանգնած: Մենք նրանց առաջ նայելու նոր հնարավորություն ենք տալիս: «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ իրականացնում է մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած կանանց:

Ծրագրի առաջին մասնակիցները դասընթացների շնորհիվ արդեն ստացել են վարսահարդարի, կոսմետոլոգի, ֆլորիստի, խմորեղենի պատրաստման, ձևավորման մասնագետի և հաշվապահի մասնագիտություններ, որոնք հայաստանյան և արցախյան շուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ են: Ծրագրի բարերաների աջակցությամբ դասընթացի ավարտին մենք նրանց ապահովել ենք անհրաժեշտ աշխատանքային գործիքներով:

Կանանց հզորացման մեր այս ծրագրերի միջոցով մենք ուզում ենք ստեղծել այն միջավայրը, որտեղ հարգվում են յուրաքանչյուր կնոջ արժանապատվությունն ու իրավունքները:

ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ՝ ԴԱՌՆԱԼՈՎ ԲԱՐԵՐԱՐ

https://shorturl.at/fmAGP