Հադրութի շրջանի Տող գյուղում ապրող Անուշ Ստեփանյանի ընտանիքը կորցրեց ամեն ինչ

44-օրյա պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Տող գյուղում ապրող Անուշ Ստեփանյանի ընտանիքը կորցրեց ամեն ինչ ու ձեռնունայն ապաստան գտավ Երևանում:
Անուշն այժմ սովորում է Երևանի պետական ​​կոնսերվատորիայի երգեցողության բաժնի մագիստրատուրայում։ Ուսման հետ մեկտեղ՝ չնայած կյանքի բոլոր դժվարություններին, Անուշը չկորցրեց նոր հնարավորություններ փնտրելու ձգտումը: Նա իր վաղեմի երազանքն իրականացրեց՝ մասնակցելով «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագրին: Ծրագրի նվիրատուներից յուրաքանչյուրի տված աջակցության շնորհիվ՝ Անուշն անցավ դիմահարդարման եռամսյա կուրս, իսկ ավարտին ստացավ նաև մասնագիտական այն նյութերը, որոնցով կարող է շարունակել դիմահարդարի իր սեփական ուղին:
Շնորհակալ ենք ծրագրի բոլոր նվիրատուներին, ձեր շնորհիվ է միայն հնարավոր օգնել պատերազմի հետևանքով տուժած կանանց գտնելու մասնագիտական նոր հնարավորություններ և հմտություններ:
Դուք էլ կարող եք դառնալ բարերար՝ ֆինանսապես աջակցելով, նոր մասնագիտություն ու աշխատանք նվիրելով պատերազմից տուժած կանանց։
???? ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ՝ ԴԱՌՆԱԼՈՎ ԲԱՐԵՐԱՐ