-
44-օրյա պատերազմի հետեւանքով անդառնալի կորուստ ունեցած հազարավոր ընտանիքներից մեկն էլ Անժելա Երիցյանի եւ նրա քրոջ ընտանիքն է
44-օրյա պատերազմի հետեւանքով անդառնալի կորուստ ունեցած հազարավոր ընտանիքներից մեկն էլ Անժելա Երիցյանի եւ նրա քրոջ ընտանիքն է։ Պատերազմում զոհվել է Անժելայի հարազատ քրոջ որդին` Սերգեյ Երիցյանը: Այս արհավիրքից հետո Անժելան ու քույրը ամիսներ շարունակ չէին կարողանում այլոց հետ շփվել, ցավից մեկուսացել ու կտրվել էին աշխարհից: Տարիներ անց միայն Անժելան որոշում է ծանր ապրումներն ու կորուստը…
-
Կանանց մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի ամփոփիչ միջոցառում
Հունվարի 29-ին տեղի ունեցավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախաձեռնած և անհատ բարերարների աջակցությամբ իրականացվող, պատերազմի եւ բռնի տեղահանման հետեւանքով տուժած կանանց մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին ոչ միայն ծրագրի շահառու կանայք, այլ նաև ծրագրին ֆինանսական աջակցություն տրամադրած նվիրատուները: Ծրագրի շահառու արցախցի կանայք վերջին 6 ամիսներին սովորել եւ նոր մասնագիտություն…
-
Ինառա Պողոսյանն ու Մարինա Պետրոսյանն այժմ իրենց փորձնական հմտություններն ու գիտելքիներն են ստանում մատնահարդարման ոլորտում
Նոյեմբեր ամսին մեկնարկեց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագրի 3️⃣-րդ փուլը: 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված Ինառա Պողոսյանն ու Մարինա Պետրոսյանն այժմ իրենց փորձնական հմտություններն ու գիտելքիներն են ստանում մատնահարդարման ոլորտում՝ մեր գործընկեր «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնում: Դասընթացի ավարտին, մեր ծրագրի յուրաքանչյուր նվիրատուի աջակցության շնորհիվ, նրանք…
-
Արդեն 23 արցախցի կին ունի նոր մասնագիտություն
ԱՐԴԵՆ 23 ԱՐՑԱԽՑԻ ԿԻՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ՄԻԱՍԻՆ կարողացել ենք փոխել շատ կանանց թե՛ սոցիալական և թե՛ մասնագիտական կյանքը: Եվ այդ օգնության հիմքում ձեր նվիրաբերություններն են: Բայց շատ-շատերը հերթի մեջ են ու սպասում են օգտվել այս ծրագրից։ Մենք՝ մեր նվիրատուների շնորհիվ շարունակում ենք երկարաժամկետ հնարավորություն և աջակցություն տրամադրել պատերազմի…
-
Անժելիկա Գասպարյանը մինչ 44-օրյա պատերազմն ապրում էր Հադրութի շրջանի Տող գյուղում
Անժելիկա Գասպարյանը մինչ 44-օրյա պատերազմն ապրում էր Հադրութի շրջանի Տող գյուղում և որպես դաշնակահար աշխատում էր Տողի արվեստի դպրոցում: Պատերազմից հետո տեղահանվելով Հայաստան, Անժելիկա Գասպարյանը մասնակցեց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագրին, որի շնորհիվ նա զարգացրեց իր կարողությունները կարուձևի ոլորտում: Դասընթացի ավարտին ծրագրի նվիրատուների աջակցությամբ Անժելիկան…
-
29-ամյա Մարիամ Մինասյանը կորցրեց ամեն ինչ
2023 թվականի սեպտեմբերին Արցախցի բնակչության բռնի տեղահանման հետևանքով 29-ամյա Մարիամ Մինասյանը կորցրեց ամեն ինչ՝ տուն, աշխատանք, հայրենիք: Տեղահանումից հետո Մարիամն իր ընտանիքի և 2 երեխաների հետ ապաստան է գտել Երևանում: Մինչև բռնի տեղահանումը նա աշխատում էր Արցախի հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում՝ որպես անչափահասների հարցերով տեսուչ: Անցնելով հոգեկան ծանր և դժվարին ճանապարհ, այսօր նա իր կյանքի նոր…
-
Մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն իրականացնում է մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած կանանց: Պատերազմի հետևանքով տուժած կանայք ՀԿ-ի աջակցությամբ նոր մասնագիտություններ են ձեռք բերում Արտ Հաուս Ուսումնական Կենտրոնում, որը հնարավորություն կտա նրանց առավել մրցունակ դառնալու աշխատաշուկայում և ստանալու մասնագիտական հմտություններ, որոնցով շատ ավելի հեշտությամբ կկարողանան աշխատել ու ընտանիքի համար անհրաժեշտ գումար…