44-օրյա պատերազմի հետեւանքով անդառնալի կորուստ ունեցած հազարավոր ընտանիքներից մեկն էլ Անժելա Երիցյանի եւ նրա քրոջ ընտանիքն է

Պատերազմում զոհվել է Անժելայի հարազատ քրոջ որդին` Սերգեյ Երիցյանը: Այս արհավիրքից հետո Անժելան ու քույրը ամիսներ շարունակ չէին կարողանում այլոց հետ շփվել, ցավից մեկուսացել ու կտրվել էին աշխարհից:
Տարիներ անց միայն Անժելան որոշում է ծանր ապրումներն ու կորուստը վերապրել աշխատանքով, զբաղվել կարուձևով, որի համար նրան կարի մեքենա էր անհրաժեշտ եւ այդ խնդրանքին արագ արձագանքում է «Հոդված 3» ակումբը` պատերազմից տուժած կանանց մասնագիտական ծրագրի նվիրատուների աջակցությամբ նվիրելով անհրաժեշտ աշխատանքային գործիքները:
Պատերազմի հետևանքով տուժած կանանց մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիրը ????ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է????
Ծրագրի շրջանակում մենք նաև մասնագիտական աշխատանքային գործիքների աջակցություն ենք տրամադրում պատերազմից տուժած այն կանանց, որոնք ունեն դրա կարիքը:
Պետք է ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵԼ պատերազմի հետևանքով տուժած կանանց՝ տալով նրանց երկարաժամկետ հնարավորություն գտնելու աշխատանք:
Ծրագրին ֆինանսապես կարող եք աջակցել այս հղումով՝
???? ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ՝ ԴԱՌՆԱԼՈՎ ԲԱՐԵՐԱՐ