Մարտի 23-ին «Հոդված 3» ակումբում մեկնարկեց «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագիրը

▪️Մարտի 23-ին «Հոդված 3» ակումբում մեկնարկեց «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագիրը։
????Առաջիկա 5 շաբաթների ընթացքում 20 արցախցի կանայք կստանան մի քանի ուղղություններով անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ, որոնց շնորհիվ հետագայում հնարավոր կլինի հայաստանյան աշխատաշուկայում եւ սպառողական շուկայում ճիշտ կողմնորոշվել եւ ձեռներեցություն նախաձեռնել։
☑️Նախորդ հանգստյան օրերի ընթացքում շահառուները մանրամասն քննարկեցին ֆինանսական գրագիտության նրբությունները, ձեռք բերեցին գիտելիքներ ֆինանսական անվտանգության, վարկային հնարավորությունների և ռիսկերի ճիշտ գնահատման, բիզնես փաստաթղթավորման, հարկատեսակների, վարչական իրավախախտումների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ՝ ֆինանսիստ, հաշվապահ և վարկային մասնագետ Նարինե Ասլանյանի հետ։
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» ակումբը, մշտապես կարևորելով պատերազմից եւ բռնի տեղահանումից տուժած կանանց եւ աղջիկների վերականգնման եւ տնտեսական հզորացման հարցերը, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ աշխատելով ու աջակցելով ավելի քան 11000 արցախցի ընտանիքների։
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ և աջակցել մեր ծրագրերին այստեղ։
Սույն ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ: