-
«Լրագրողները՝ հանուն իրավունքների» լրագրողական եռօրյա աշխատաժողով
«Լրագրողները՝ հանուն իրավունքների» լրագրողական եռօրյա աշխատաժողովի ընթացքում հիմնական քննարկված թեման Արցախից բռնի տեղահանված բնակչության իրավական և սոցիալական խնդիրներ էին, ինչպես նաեւ այն օրենսդրական բացերն ու լուսաբանման սխալները, որոնք բարդացնում են այս թիրախ խմբերի հետ աշխատանքը։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալներ Մարիամ Գեւորգյանի և Նելլի Դավթյանի հետ աշխատաժողովի մասնակից լրագրողները մանրամասն խոսեցին Արցախից բռնի… -
«Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթաց
«Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի վերջին կանգառը Արարատի մարզի Նոր Խարբերդի Հովհաննես Թլկատինցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցն էր։ Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակից երկու տասնյակից ավել դեռահասները հնարավորություն ունեցան մեդիափորձագետ Արթուր Զաքարե Հարությունյանի հետ սովորել կեղծ լուրերը ստուգելու և դրանցից պաշտպանվելու միջոցներն ու հնարքները, կրթության փորձագետ… -
«ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի շրջանավարտը մասնակցել է ծրագրի Գերմանիայում
«ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի 2023 թվականի ուսումնաշրջանի շրջանավարտ Կարինե Քոչարյանը սեպտեմբերի 15-27-ը Գումերսբախ քաղաքում մասնակցել է Առաջնորդության միջազգային ակադեմիայում տեղի ունեցած մարդու իրավունքների և բիզնես բարեվարքության վերաբերյալ մասնագիտական դասընթացին։ Դասընթացը Կարինեի համար դարձել է բացառիկ հնարավորություն ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերելու, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններից նոր գործընկերների հետ ծանոթանալու և միջազգային կապեր… -
Վերջին հինգ շաբաթների ընթացքում տեղի ունեցավ «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի չորրորդ շրջափուլը
Վերջին հինգ շաբաթների ընթացքում տեղի ունեցավ «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի չորրորդ շրջափուլը։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ ֆինանսական անվտանգության, վարկային հնարավորությունների և ռիսկերի ճիշտ գնահատման, բիզնես գործընթացների փաստաթղթավորման, հարկատեսակների, վարչական իրավախախտումների վերաբերյալ, ինչպես նաև գաղափարը բիզնեսի վերածելու, ձեռներեցություն նախաձեռնելու, ծառայությունը հանրությանը հասանելի դարձնելու հմտություններ։ Ծրագրի երկրորդ բաղադրիչը նվիրված… -
«ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագիր
Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ «ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում բեմադրված «Ֆեյք լուրերի մամլո ակումբ» ինտերակտիվ ներկայացման երրորդ բեմադրությունը։ Ներկայացումն անցավ բուռն ու հետաքրքիր՝ հնարավորություն տալով Արարատի մարզի տարբեր համայնքների դեռահասների ակտիվ մասնակցել ներկայացման շրջանակում ծավալվող քննարկումներին և դերային խաղերին։ Սամսոն Մովսիսյանի թատերախմբի կողմից բեմադրված ներկայացումը հասցեագրում է մեդիամանիպուլացիաները և կեղծ լուրերը ստուգելու և դրանից… -
«Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագիր
«Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսված եռօրյա կրթական դասընթացի կանգառն այս անգամ Արարատի մարզի Ղուկասավանի միջնակարգ դպրոցն էր։ Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակից երկու տասնյակից ավել դեռահասները հնարավորություն ունեցան մեդիափորձագետ Արթուր Զաքարե Հարությունյանի հետ սովորել կեղծ լուրերը ստուգելու և դրանցից պաշտպանվելու միջոցներն ու հնարքները, կրթության փորձագետ Շահանե Բեգլարյանի հետ քննարկել մասնագիտական… -
Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան — ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ
Երևան, 30․09․2024թ Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները: Հայտնում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս գործընթացից բխող… -
Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառումԴեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ մեկնարկած «Դեռաhասների կարողությունների զարգացում, վերականգնում և ներառում» կրթական ծրագրի շրջանակում ամառվա երեք ամիսների ընթացքում տարբեր համայնքներում կազմակերպել և իրականացրել է մշակութային ծրագրեր ու արտ֊թերապիայի դասընթացներ։ Դասընթացների նպատակն է եղել աջակցել բռնի տեղահանված արցախցի դեռահասաներին ինտեգրվել եւ վերականգնվել արվեստի միջոցով՝ ամառային արձակուրդներին ապահովելով նաև նրանց… -
ձեռք բերեցին ծառայությունների եւ ապրանքների առցանց վաճառքի խորացված հմտություննեձեռք բերեցին ծառայությունների եւ Արցախցի կանայք սովորեցին ապրանքների առցանց վաճառքի խորացված հմտություններ
«Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի շահառուները, վերջին հինգ շաբաթների ընթացքում, Academy Partners by Madatyan ընկերության հիմնադիր, իրավաբան Տիգրան Մադաթյանի հետ ձեռք բերեցին ծառայությունների եւ ապրանքների առցանց վաճառքի խորացված հմտություններ, ինչպես նաև վաճառքի մենեջեր դառնալու մասնագիտական գիտելիքներ։ Մեկամսյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել իրավաբանական փաստաթղթաշրջանառության, առցանց հարթակներում վաճառք կազմակերպելու, էջերի… -
Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի ծրագրի երկրորդ փուլ
Սեպտեմբերի 13-15-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ «Երիտասարդները՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման դասընթացի երկրորդ շրջափուլը Տավուշի մարզի երիտասարդների համար: Դասընթացի երեք օրերի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի տեսակները և դրսևորումները «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Մարիամ Հովեյանի հետ, նույն կենտրոնի իրավաբան Վարդուհի Ավանեսյանի հետ ուսումնասիրեցին ազդարարման համակարգը և իրենց գիտելիքներն ամրապնդեցին ՀՀ գլխավոր…
Loading posts...