Մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն իրականացնում է մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած կանանց:

Պատերազմի հետևանքով տուժած կանայք ՀԿ-ի աջակցությամբ նոր մասնագիտություններ են ձեռք բերում Արտ Հաուս Ուսումնական Կենտրոնում, որը հնարավորություն կտա նրանց առավել մրցունակ դառնալու աշխատաշուկայում և ստանալու մասնագիտական հմտություններ, որոնցով շատ ավելի հեշտությամբ կկարողանան աշխատել ու ընտանիքի համար անհրաժեշտ գումար վաստակել։

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն և «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբը պատերազմի առաջին իսկ օրվանից ներգրավված են եղել արցախահայության հրատապ աջակցության ծրագրերում, տրամադրելով հումանիտար աջակցություն ավելի քան 11 հազար արցախցիների, սակայն վերջին մեկ տարում մենք մեր բոլոր ջանքերը ներդրել ենք՝ կենտրոնացնելով ծրագրերը մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ։
Ծրագրի մասնակիցները դասընթացների շնորհիվ ստանալու են վարսահարդարի, կոսմետոլոգի, ֆլորիստի, խմորեղենի պատրաստման և ձևավորման մասնագետի ու հաշվապահի շուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ, որից հետո էլ նաև մեր բարերարների աջակցությամբ կստանան անհրաժեշտ աշխատանքային գործիքները։
Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել անհատ բարերարների աջակցության շնորհիվ, որոնք իրենց նվիրատվությունները հասանելի են դարձրել այս հարթակի միջոցով՝ https://bit.ly/36JCCCY

Ծրագիրը շարունակական է և Ձեր յուրաքանչյուր նվիրատվությունը դառնալու է կարևորագույն միջոց վերափոխելու և պատերազմի արհավիրքից վերականգնելու ամենաթանկը կորցրած ընտանիքներին: