Անժելիկա Գասպարյանը մինչ 44-օրյա պատերազմն ապրում էր Հադրութի շրջանի Տող գյուղում

Անժելիկա Գասպարյանը մինչ 44-օրյա պատերազմն ապրում էր Հադրութի շրջանի Տող գյուղում և որպես դաշնակահար աշխատում էր Տողի արվեստի դպրոցում: Պատերազմից հետո տեղահանվելով Հայաստան, Անժելիկա Գասպարյանը մասնակցեց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագրին, որի շնորհիվ նա զարգացրեց իր կարողությունները կարուձևի ոլորտում: Դասընթացի ավարտին ծրագրի նվիրատուների աջակցությամբ Անժելիկան ստացավ կարի մեքենա՝ շարունակելու իր աշխատանքը:
Սիրելի նվիրատուներ, շնորհակալություն, որ մեզ հետ կիսում եք պատերազմի հետևանքով տուժած կանանց օգնելու այս կարևոր ճանապարհը: Ձեր շարունակական նվիրաբերությունների շնորհիվ շատ կանայք ստանում են նոր մասնագիտություն և աշխատանքային գործիքներ:
Շարունակեք հետևել մեզ՝ ծանոթանալու յուրաքանչյուրի պատմությանը:
Դուք էլ կարող եք դառնալ բարերար՝ ֆինանսապես աջակցելով, նոր մասնագիտություն ու աշխատանք նվիրելով պատերազմից տուժած կանանց։
ՄԻԱՑԵ՛Ք ՄԵԶ՝ ԴԱՌՆԱԼՈՎ ԲԱՐԵՐԱՐ