-
Մարտի 23-ին «Հոդված 3» ակումբում մեկնարկեց «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագիրը
Մարտի 23-ին «Հոդված 3» ակումբում մեկնարկեց «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագիրը։ Առաջիկա 5 շաբաթների ընթացքում 20 արցախցի կանայք կստանան մի քանի ուղղություններով անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ, որոնց շնորհիվ հետագայում հնարավոր կլինի հայաստանյան աշխատաշուկայում եւ սպառողական շուկայում ճիշտ կողմնորոշվել եւ ձեռներեցություն նախաձեռնել։ Նախորդ հանգստյան օրերի ընթացքում շահառուները մանրամասն քննարկեցին ֆինանսական գրագիտության… -
«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոն. օր երկրորդ
«ՄեդիաԴիտակ» մեդիագրագիտության փառատոնի երկրորդ օրը սկսվեց Սևանա լճի ափին «Մեդիա արշավանքով» ծրագրով։ Մարտունի քաղաքի ավագ դպրոցականների նախաձեռնությամբ իրականացվող միջոցառման շրջանակում մասնակիցները նախ մաքրեցին Սևանա լճի ափամերձ տարածքը պլաստիկ շշերից ու աղբից, այնուհետև մեդիափորձագետ Արմեն Սարգսյանի հետ «արշավեցին» անտառ, որտեղ էլ քննարկեցին քննադատական մտքի կարևորությունը և մեդիագրագետ լինելու անհրաժեշտությունը։ «Մեդիա արշավանքն» առանձնահատուկ դարձրեցին մասնակիցների կողմից մեդիագրագիտության… -
44-օրյա պատերազմի հետեւանքով անդառնալի կորուստ ունեցած հազարավոր ընտանիքներից մեկն էլ Անժելա Երիցյանի եւ նրա քրոջ ընտանիքն է
44-օրյա պատերազմի հետեւանքով անդառնալի կորուստ ունեցած հազարավոր ընտանիքներից մեկն էլ Անժելա Երիցյանի եւ նրա քրոջ ընտանիքն է։ Պատերազմում զոհվել է Անժելայի հարազատ քրոջ որդին` Սերգեյ Երիցյանը: Այս արհավիրքից հետո Անժելան ու քույրը ամիսներ շարունակ չէին կարողանում այլոց հետ շփվել, ցավից մեկուսացել ու կտրվել էին աշխարհից: Տարիներ անց միայն Անժելան որոշում է ծանր ապրումներն ու կորուստը…
-
Պատերազմի և բռնի տեղահանման հետեւանքով տուժած կանանց մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիր
Պատերազմի պատճառով տուժած, տեղահանված ու հարազատներ կորցրած կանայք նոր մասնագիտություն սովորելու և աշխատանք գտնելու խնդրի առջև են կանգնած: Մենք նրանց առաջ նայելու նոր հնարավորություն ենք տալիս: «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությամբ իրականացնում է մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագիր՝ աջակցելու պատերազմից տուժած կանանց: Ծրագրի առաջին մասնակիցները դասընթացների շնորհիվ արդեն… -
Կանանց մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի ամփոփիչ միջոցառում
Հունվարի 29-ին տեղի ունեցավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի նախաձեռնած և անհատ բարերարների աջակցությամբ իրականացվող, պատերազմի եւ բռնի տեղահանման հետեւանքով տուժած կանանց մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին ոչ միայն ծրագրի շահառու կանայք, այլ նաև ծրագրին ֆինանսական աջակցություն տրամադրած նվիրատուները: Ծրագրի շահառու արցախցի կանայք վերջին 6 ամիսներին սովորել եւ նոր մասնագիտություն…
-
Ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունն ու գործողությունների պլանը. քաղհասարակության արձագանքը
https://youtu.be/nFozrOehV0g -
Հաշվետվություն 2016-2023
FER Projects Facts Sheets — 2023
-
«Պատկերացնո՞ւմ ես, անցնում ես Շուշիի կողքով ու չես մտնում․․․»
59-ամյա Ջուլիետտա Առուստամյանը երկու անգամ անցել է փախստականի դժվար ճանապարհով՝ թողնելով ամեն բան երբեմնի հայրենի բնակավայրում։ Ու չնայած մեծ դժվարություններին, չի հուսալքվում, շարունակում է աշխատել ու աջակցել այլոց։ «Մամ, կներես, որ չեմ գալիս։ Շիրիմդ մնաց Շուշիում․․․ քո շիրիմը, պապայի, քույրիկի․․․Մամ, ամեն բան մնաց Շուշիում․ կապերը, ծանոթությունները, սաղ մնաց էնտեղ․․․ ոչ մի բան չվերցրի. է՛լ ձեր…
-
Ինառա Պողոսյանն ու Մարինա Պետրոսյանն այժմ իրենց փորձնական հմտություններն ու գիտելքիներն են ստանում մատնահարդարման ոլորտում
Նոյեմբեր ամսին մեկնարկեց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի մասնագիտական կարողությունների զարգացման հատուկ ծրագրի 3️⃣-րդ փուլը: 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված Ինառա Պողոսյանն ու Մարինա Պետրոսյանն այժմ իրենց փորձնական հմտություններն ու գիտելքիներն են ստանում մատնահարդարման ոլորտում՝ մեր գործընկեր «Արտ Հաուս» ուսումնական կենտրոնում: Դասընթացի ավարտին, մեր ծրագրի յուրաքանչյուր նվիրատուի աջակցության շնորհիվ, նրանք…
-
Արդեն 23 արցախցի կին ունի նոր մասնագիտություն
ԱՐԴԵՆ 23 ԱՐՑԱԽՑԻ ԿԻՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք ՄԻԱՍԻՆ կարողացել ենք փոխել շատ կանանց թե՛ սոցիալական և թե՛ մասնագիտական կյանքը: Եվ այդ օգնության հիմքում ձեր նվիրաբերություններն են: Բայց շատ-շատերը հերթի մեջ են ու սպասում են օգտվել այս ծրագրից։ Մենք՝ մեր նվիրատուների շնորհիվ շարունակում ենք երկարաժամկետ հնարավորություն և աջակցություն տրամադրել պատերազմի…