-
«ՀՈԴՎԱԾ 3» shorts_կարևորի_մասին
https://youtube.com/shorts/K_s96EmuSYQ?si=Qm15jo2kVEIrqFiB
-
Ապրիլի 7-10-ը Թբիլիսիում կայացավ մեր հերթական աշխատաժողովը
Ապրիլի 7-10-ը Թբիլիսիում կայացավ մեր հերթական աշխատաժողովը, որն այս անգամ նվիրված էր ԵՄ-ի հետ Վիզայի ազատականացման երկխոսության բավական ընդգրկուն եւ բարդ գործընթացի վրացական փորձի դիտարկմանը։ Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ Ներքին գործերի, Արդարադատության եւ Արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաները՝ Վրաստանի նույն գերատեսչությունների գործընկերների հետ քննարկելով Վիզայի ազատականացման երկխոսության (Visa Liberalization Dialogue) ընթացակարգի բազմաթիվ մանրամասներ։ Աշխատաժողովի առաջին օրը… -
Ի՞նչ է միջազգային իրավունքը, ի՞նչ խնդիրներ ու առանձնահատկություններ ունի
Ի՞նչ է միջազգային իրավունքը, ի՞նչ խնդիրներ ու առանձնահատկություններ ունի։ Այս հարցերի պատասխաններն էին քննարկում «ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի մասնակիցները միջազգային իրավունքի մասնագետ Hasmik Harutyunyan ի հետ՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններին և գործիքակազմերին։ -- Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝… -
«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցում հագեցած քննարկումների օր էր ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ
«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցում այսօր հագեցած քննարկումների օր էր։ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ դպրոցի մասնակիցները տարբեր օրինակների և իրադարձությունների վերլուծությամբ անդրադարձան մարդու իրավունքների բովանդակությանը և պետության պարտավորություններին՝ խոսելով մարդու իրավունքների պաշտպանության ատյաններից ու գործիքներից։ --- Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ… -
«Հոդված 3» ակումբը #shorts_կարևորի_մասին ձևաչափով նոր շարք է սկսել
https://youtube.com/shorts/sRuY2EonRZA?si=JTWJ5V5lcJ63tp-F
-
«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցում այսօր առաջին դասն էր
«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցում այսօր առաջին դասն էր։ Իրավաբան, ԵՊՀ դասախոս Տարոն Սիմոնյանը դպրոցի մասնակիցների հետ քննարկեց մարդու իրավունքների էությունն ու բնույթը՝ անդրադառնալով նաեւ հայ իրավական մտքի պատմությանը և ժառանգությանը։ Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն… -
«ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի 2024 թվականի ուսումնաշրջանի մեկնարկը տրված է
«ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի 2024 թվականի ուսումնաշրջանի մեկնարկը տրված է։ Առաջիկա ամիսներին դպրոցի 25 մասնակիցները հնարավորություն կունենան ոլորտի լավագույն մասնագետների հետ քննարկել մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները և իրավակիրառ պրակտիկան։ Դպրոցի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը։ Դպրոցի 2023 թվականի շրջանավարտ Թամարա Վարդանյանն էլ կիսվեց իր… -
«ՄեդիաԴիտակ» կարողությունների զարգացման ճամբար. դրամաշնորհային ծրագրեր գրելու հմտություններ
ՄեդիաԴիտակ» կարողությունների զարգացման ճամբարի մասնակիցներն այսօր ձեռք բերեցին դրամաշնորհային ծրագրեր գրելու եւ իրականացնելու հմտություններ եւ գիտելիքներ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանի հմուտ ուղղորդմամբ։ Ակտիվ քննարկումների ընթացքում Սաթենիկը ներկայացրեց ծրագրեր գրելու նրբությունները, ճիշտ մոտեցումներն ու առանձնահատկությունները, որոնք աշակերտները կիրառելու են ծրագրի հաջորդած ամիսներին, երբ կմեկնարկի իրենց համայնքային ծրագրերի իրականացման փուլը։ Ճամբարի… -
«ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագիր. օր երկրորդ
«ՄեդիաԴիտակ․մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի շրջանակում նախատեսված կարողությունների զարգացման ճամբարի երկրորդ օրը սկսվեց մեդիափորձագետ, լրագրող Տիրայր Մուրադյանի հետ հանդիպմամբ։ Հանդիպման ընթացքում Տիրայրը մասնակիցներին ներկայացրեց մեդիագրագիտության կարևորությունը, կեղծ լուրերը տարբերակելու հնարքները, սովորեցրեց կիրառել փաստերը ստուգելու գործիքներն ու մեթոդները։ Դասընթացի երկրորդ հատվածում աշակերտներն իրականացրեցին գործնական աշխատանքներ՝ կիրառելով փաստերի ստուգման գործիքներն ու ստացած հմտությունները։ «ՄեդիաԴիտակ․ Մեդիագրագետ եւ պաշտպանված…
Loading posts...