«ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի 2024 թվականի ուսումնաշրջանի մեկնարկը տրված է

«ՀՈԴՎԱԾ 3» Մարդու իրավունքների դպրոցի 2024 թվականի ուսումնաշրջանի մեկնարկը տրված է։ Առաջիկա ամիսներին դպրոցի 25 մասնակիցները հնարավորություն կունենան ոլորտի լավագույն մասնագետների հետ քննարկել մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները և իրավակիրառ պրակտիկան։
⚖️Դպրոցի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը։
Դպրոցի 2023 թվականի շրջանավարտ Թամարա Վարդանյանն էլ կիսվեց իր փորձով, դպրոցի շրջանակում Գերմանիայի Գումերսբախ քաղաքում Առաջնորոդության միջազգային ակադեմիայում դասընթացի մասնակցության տպավորություններով՝ ոգևորելով ներկաներին։
———-
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։