«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցում այսօր առաջին դասն էր

«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցում այսօր առաջին դասն էր։ Իրավաբան, ԵՊՀ դասախոս Տարոն Սիմոնյանը դպրոցի մասնակիցների հետ քննարկեց մարդու իրավունքների էությունն ու բնույթը՝ անդրադառնալով նաեւ հայ իրավական մտքի պատմությանը և ժառանգությանը։
➡️Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։