«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցում հագեցած քննարկումների օր էր ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ

«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցում այսօր հագեցած քննարկումների օր էր։ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ դպրոցի մասնակիցները տարբեր օրինակների և իրադարձությունների վերլուծությամբ անդրադարձան մարդու իրավունքների բովանդակությանը և պետության պարտավորություններին՝ խոսելով մարդու իրավունքների պաշտպանության ատյաններից ու գործիքներից։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։