Ի՞նչ է միջազգային իրավունքը, ի՞նչ խնդիրներ ու առանձնահատկություններ ունի

Ի՞նչ է միջազգային իրավունքը, ի՞նչ խնդիրներ ու առանձնահատկություններ ունի։ Այս հարցերի պատասխաններն էին քննարկում «ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի մասնակիցները միջազգային իրավունքի մասնագետ Hasmik Harutyunyan ի հետ՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններին և գործիքակազմերին։
Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու իրավունքների տեսանկյունից զգայունությունն ու իրավունքահեն մոտեցումները։
Դպրոցն իրականացվում է Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երեւանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։