Loading posts...
  • Ապրիլի 7-10-ը Թբիլիսիում կայացավ մեր հերթական աշխատաժողովը

    Ապրիլի 7-10-ը Թբիլիսիում կայացավ մեր հերթական աշխատաժողովը, որն այս անգամ նվիրված էր ԵՄ-ի հետ Վիզայի ազատականացման երկխոսության բավական ընդգրկուն եւ բարդ գործընթացի վրացական փորձի դիտարկմանը։ Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ Ներքին գործերի, Արդարադատության եւ Արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաները՝ Վրաստանի նույն գերատեսչությունների գործընկերների հետ քննարկելով Վիզայի ազատականացման երկխոսության (Visa Liberalization Dialogue) ընթացակարգի բազմաթիվ մանրամասներ։ Աշխատաժողովի առաջին օրը…
  • Հոկտեմբերի 14-17-ը Թբիլիսիում կայացավ բարեփոխումների աջակցման մեր ծրագրի հերթական աշխատաժողովը

    Հոկտեմբերի 14-17-ը Թբիլիսիում կայացավ բարեփոխումների աջակցման մեր ծրագրի հերթական աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, հանձնաժողովի անդամ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը, Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը, Վարչական…
  • Առողջապահական համակարգի աշխատաժողով Թբիլիսիում

    «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող բարեփոխումների փորձի փոխանակման աշխատաժողովներից վերջինը կայացավ կրկին Թբիլիսիում եւ նվիրված էր առողջապահական համակարգին։ Աշխատաժողովի շրջանակներում իրականացվեց նաեւ այց Վրաստանի Խորհրդարան, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, հանձնաժողովի տեղակալ Լուսինե Բադալյանը, պատգամավոր Արփի Դավոյանը եւ Առողջապահության նախարարության ու ԱԺ…
  • Հայաստան-Վրաստան փոխգործակցությանը նվիրված աշխատաժողով

    Դեկտեմբերի 18-21-ը Թբիլիսիում անցկացվում է տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստան-Վրաստան փոխգործակցությանը նվիրված աշխատաժողովը, որն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Հայաստանցի քաղաքական վերլուծաբանները, փորձագետները, կուսակցությունների ներկայացուցիչներն ու լրագրողներն աշխատաժողովի ընթացքում հանդիպումներ եւ քննարկումներ են ունեցել վրաց պաշտոնյաների, փորձագետների, դիվանագետների, քաղաքական գործիչների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Տարբեր ոլորտներում բարեփոխումների…
  • Թբիլիսիում կայացավ արդարադատության բարեփոխումներին նվիրված աշխատաժողով

    Նոյեմբերի 12-15-ը «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի նախաձեռնությամբ Թբիլիսիում կայացավ արդարադատության բարեփոխումներին նվիրված աշխատաժողով։ Այս տարվա արդեն չորրորդ աշխատաժողովի հիմնական նպատակն էր դիտարկել վրացական փորձը, հաջողված եւ ձախողված փոփոխությունները փակ հաստատությունների ոլորտի բարեփոխման, պրոբացիայի ինստիտուտի զարգացման, բանտային ծառայությունների բարեփոխումների եւ հանցավորության կանխարգելման ուղղությամբ։ Ազգային ժողովի, Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի…

  • Մեդիա ոլորտի բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողով

    Թբիլիսիում կայացավ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ների կողմից կազմակերպված Մեդիա ոլորտի բարեփոխումների վերաբերյալ աշխատաժողովը: Աշխատաժողովի երեք օրերի ընթացքում Արդարադատության նախարարության աշխատակիցները, Ազգային ժողովի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի փորձագետները, հասարակական կառույցների ներկայացուցիչներն ու լրագրողները հնարավորություն ունեցան դիտարկելու մեդիալորտի բարեփոխումների վրացական փորձը, հաջողված եւ ձախողված իրավական փոփոխությունները, մասնավորապես մեդիադաշտի թափանցիկության, ինքնակարգավորման մարմինների ձեւավորման…