«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» ծրագիրը շարունակվում է

«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի շրջանակում   Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 4 դպրոցներում բացված մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբներում ուսուցիչները և աշակերտները շարունակում են ակտիվ  իրականացնել մեդիագրագիտությանն առնչվող տարբեր միջոցառումներ։

Այդ միջոցառումների շրջանակում Նոյեմբերյանի ավագ դպրոցում գործող դասարան-ակումբը այս անգամ հյուրընկալել էր լրագրող, բլոգեր Հրանտ Ղազումյանին և գրող, բլոգեր Ռուբեն Եսայանին։
Հրանտը  մասնակիցների հետ քննարկեց մեդիայի դերն ու նշանակությունը, կիսվեց  ապատեղեկատվության դեմ պայքար գործիքները կիառելու հմտություններով և միջոցներով։ Ռուբենը շարունակեց դասընթացը՝ անդրադարձ անելով թվային անվտանգությանը և դրա նշանակությանը։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Բագրատաշենի համար 1 դպրոցի աշակերտները։
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ_ի կողմից, «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ եւ ԿԳՄՍ-ի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համագործակցությամբ: