«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական կենտրոն Նոյեմբերյանում

Նոյեմբերյանի ավագ դպրոցում եւս բացվեց մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբը, որը մեր «Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական նոր ծրագրի հերթական եւ կարեւոր փուլն էր։
Դասարան-ակումբի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը և դպրոցի տնօրեն Սուսաննա Բուդաղյանը։
Այնուհետև ծրագրի շահառու ուսուցիչ Լիլիթ Գիշյանը ներկայացրեց դասարան-ակումբում սպասվող միջոցառումների մանրամասները: Բացման արարողությունն ամփոփեցինք դպրոցի աշակերտների հետ ինտելեկտուալ ժամանցային «Բերդի գրավումը» խաղով։
Առաջիկա ամիսներին ակումբում կարողությունների զարգացման դասընթացների մասնակցած ուսուցիչները և աշակերտները հնարավորություն են ունենալու իրականացնել դրամաշնորհային ծրագրեր՝ խթանելով մեդիագրագիտության հմտությունների և քաղաքացիական կրթության զարգացումը, նաեւ ապահովելով համայնքի երիտասարդների կրթական ժամանցը։
????«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ կողմից, «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ եւ ԿԳՄՍ-ի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համագործակցությամբ
Առաջիկա շաբաթների ընթացքում ծրագրի արդյունքում դասարան-ակումբներ են բացվելու Գեղարքունիքի և Տավուշի համայնքների չորս դպրոցներում։