«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» Մարտունի համայնքում

«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական նոր ծրագրի շրջանակում Մարտունու ավագ դպրոցում բացվեց մեր մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբը։

Դասարան-ակումբի բացման արարողության մեկնարկը տրվեց «Կանանց պայքարը. հետահայաց նամակներ» ցուցահանդեսի ներկայացմամբ, որին հաջորդեց «Հիբրիդային պատերազմներ․ մեդիագրագիտության եւ տեղեկատվական անվտանգության կարևորությունը» թեմայով հանդիպում -քննարկումը դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ։ Քննարկմանը բանախոսեցին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ Գայանե Աբրահամյանը,  «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը և Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Դավթյանը եւ   «Հոդված 3» ակումբի մեդիածրագրերի համակարգող, Սիվիլնեթի վերլուծաբան Արշալույս Մղդեսյանը։

Առաջիկա ամիսներին ակումբում կարողությունների զարգացման դասընթացների մասնակցած ուսուցիչները և աշակերտները հնարավորություն են ունենալու իրականացնել դրամաշնորհային ծրագրեր՝  խթանելով մեդիագրագիտության հմտությունների և քաղաքացիական կրթության զարգացումը,  նաեւ ապահովելով  համայնքի երիտասարդների կրթական ժամանցը։

«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն կողմից, «Ֆրիդըմ Հաուս» միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի աջակցությամբ եւ ԿԳՄՍ-ի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համագործակցությամբ
Առաջիկա շաբաթների ընթացքում ծրագրի արդյունքում դասարան-ակումբներ են բացվելու  Գեղարքունիքի և Տավուշի  համայնքների չորս  դպրոցներում։