«ՄեդիաԴիտակ» մրցույթի հաղթողները հայտնի են

«ՄեդիաԴիտակ» մրցույթի հաղթողները հայտնի են: Մրցույթի մասնակիցներ Լուսինե Ջհանգիրյանը, Մերի Դավթյանը և Միլենա Դարբինյանը հավաքել էին ամենաբարձր միավորները և տուն գնացին մրցանակներով:
Իսկ ահա Դիանա Մեսրոպյանը, Նարինե Եղիազարյանը և Աննա Հովհաննիսյանը ցուցաբերած լավ արդյունքների համար ստացան խրախուսական մրցանակներ:
Ժյուրիի կազմում էին մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը, լրագրող Տիրայր Մուրադյանը, Infocom լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Մամյանը և Friedrich Naumann Foundation for Freedom Armenia հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Շնորհավորում ենք մրցույթի բոլոր մասնակիցներին, որոնք այսուհետ կդառնան իրենց համայնքների մեդիաԳիտակները:
—-
Մրցույթն իրականացնում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի և Freedom House իրավապաշտպան ՀԿ-ի աջակցությամբ։
Մրցույթի նպատակն է գիտելիքներով և հմտություններով զինել մարզերում ապրող երիտասարդներին՝ խրախուսելով նրանց պայքարել կեղծ լուրերի տարածման դեմ։