Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հյուրընկալել էր «Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի երիտասարդներին

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հյուրընկալել էր «Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագրի շրջանակում Վարդենիսի համար 3 դպրոցում գործող մեդիագրագիտության և քաղաքացիական կրթության դասարան-ակումբի ակտիվ անդամ աշակերտներին։
????️Աշակերտները հնարավորություն ստացան ծանոթանալ հեռուստաընկերության աշխատանքին,էկրանից այն կողմ կատարվող եռուզեռին և անգամ ձայնագրվելու փորձեր արեցին։
«Մեդիագրագետ եւ պաշտպանված համայնքներ» կրթական ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ_ի կողմից, «Freedom House » միջազգային իրավապաշտպան ՀԿ-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ եւ ԿԳՄՍ-ի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն (ԿԶՆԱԿ) հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Հատուկ շնորհակալություն Հանրային հեռուստաընկերության աշխատակազմին նման ջերմ ընդունելության համար։