«Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը Գավառ և Գորիս քաղաքներում

Ապրիլի 5-ին, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ ապրիլի 7-ին, Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացումը, որի ցուցադրությունը կազմակերպվել էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի նախաձեռնությամբ` հնարավորություն ընձեռելով Գեղարքունիքի և Սյունիքի մարզում ապաստանած արցախցի մեր հայրենակիցներին և քաղաքի բնակիչներին նույնպես հաղորդակից լինել թատերական այս հրաշալի միջոռացմանը։

Մոնոներկայացումը հերոսուհու՝ Նարինեի մանկության վավերագրությունն է, իրական պատմություն: Պապիկը ջանում է նրան դուրս բերել պատերազմող Արցախից` հուսալով, որ գոնե ընտանիքից մեկին կփրկի: Նարինեն իր սեփական, մանկության հուշերից հյուսված պատմություններով ներկայացնում մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն։ Ներկայացումը` պատերազմական օրերի հիշողություններով ու մտորումներով, որն, առավել քան երբևէ, այսօր արդիական է, և արվեստի հրաշագործ ուժով կարող է սփոփել բոլորիս, հատկապես պատերազմի հետևանքներն անմիջականորեն կրած մեր հայրենակիցների ցավը։

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը և «Հոդված 3» ակումբը, գործընկերների և աջակիցների հետ համագործակցությամբ, պատերազմի առաջին իսկ օրից մարդասիրական աջակցության լայնածավալ նախագիծ սկսեց։ Աջակցման ծրագրի շրջանակում, Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափախված շուրջ 11,000 հայրենակիցներին հագուստի և հիգիենայի պարագաներ պարունակող արագ արձագանքման աջակցման փաթեթներ տրամադրվեց։

Նախագիծը ներառում է արցախցի և հայաստանաբնակ դպրոցահասակ երեխաների համար կավագործության դասընթաց, հեքիաթասացության դասընթաց, ինտերակտիվ եռօրյա դասընթացների շարք Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցահասակ երիտասարդների համար։ Նախագիծն ամբողջանում է թատերական ներկայացումներով Գավառ և Գորիս քաղաքներում։

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։