Աջակցեք արցախյան պատերազմի վիրավորներին և պատերազմի հետևանքով տուժած կանանց

Ինչպես շատերդ գիտեք, պատերազմի առաջին իսկ օրից «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի աշխատակազմը լծվել է արցախցիների օգնության գործին։ Ավելի քան 11000 մեր հայրենակիցների հումանիտար օգնություն ենք հասցրել, այսօր էլ իրականացնում ենք արցախցի երիտասարդների համար կրթական ու մշակութային ծրագրեր։

Սակայն առավել ընդգրկուն եւ հեռանկարային կրթական ծրագիր իրականացնելու համար ԲՈԼՈՐԻԴ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է անհրաժեշտ, ժամանակն է, որ հումանիտար օգնություններից անցնենք կրթության ու աշխատանքի հնարավորությունների ստեղծմանը, որպեսզի մեր վիրավորները, նրանց ընտանիքներն ու Հայաստանում ապաստանած արցախցիները նոր հմտություններ ու մասնագիտություն ձեռք բերեն, կատարելագործեն կարողություններն ու աշխատաշուկայում դառնան մրցունակ։

Մշակվելու է կրթական համալիր ծրագիր` հիմնվելով շահառու խմբերի կարիքների խորքային եւ որակական գնահատման եւ աշխատաշուկայի ուսումնասիրության վրա։

Տրվելու է նոր մասնագիտություն եւ հմտությունների զարգացման հնարավորություն` ընտրված ոլորտների լավագույն մասնագետների ներգրավմամբ։

Աշխատաշուկայի հիմնական դերակատարների հետ համագործակցությամբ իրականացվելու է ուսուցման ու աշխատանքային փորձի ձեռք բերման ընթացքը` հետագայում աշխատանքի անցնելու նպատակով։

ՁԵՐ ամենափոքր ներդրումն անգամ կնպաստի կարեւոր ծրագրի իրականացմանը, ԱՋԱԿՑԵ’Ք Արցախի վիրավոր հերոսների եւ պատերազմից տուժած հազարավոր կանանց համար նախատեսված համալիր կրթական ծրագրին, որը ստեղծելու է մասնագիտական ու հմտությունների ձեռքբերման նոր հնարավորություններ, ապահովելու է աշխատանքով` դարձնելով մրցունակ աշխատաշուկայում, եւ, վերջապես` վերականգնելու է հավատն ու հույսը ապագայի եւ սեփական ուժերի նկատմամբ։

Սա է պատերազմի սարսափելի հետեւանքերի հաղթահարման արժանապատիվ ճանապարհը։

 

Հանգանակել