-
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ այսօր դպրոցի մասնակիցները քննարկեցին մարդու իրավունքների խախտումները
«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցում այսօր տրվեց ուսումնաշրջանի երկրորդ մասի մեկնարկը, որի ընթացքում դպրոցի ուսանողները հնարավորություն կունենան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարիներ շարունակ գործունեություն ծավալող իրավապաշտպանների հետ ուսումնասիրել մարդու իրավունքների խախտումները փակ և կիսափակ հաստատություններում։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ այսօր դպրոցի մասնակիցները քննարկեցին մարդու իրավունքների խախտումները քրեակատարողական հիմնարկներում ՝ անդրադառնալով արդար դատաքննության և խոշտանգումներից զերծ… -
ՄԻԴ-ի շրջանակում Արա Ղազարյանի հետ անձնական պատմությունների միջոցով քննարկում էին խտրականությունից զերծ մնալու իրավունքի էությունը
«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի մասնակիցներն այսօր միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի հետ անձնական պատմությունների միջոցով քննարկում էին խտրականությունից զերծ մնալու իրավունքի էությունը և իրավակիրառ պրակտիկան՝ անդրադարձ անելով խտրականության տեսակներին և պատճառներին։ --- Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝ բարձրացնելով մարդու… -
SMM հմտությունների զարգացման դասընթաց Արցախից բռնի տեղահանված կանանց համար
Ապրիլի 13-ին և 14-ին տեղի ունեցավ «Կրթություն և վերականգնում․ Արցախից բռնի տեղահանված կանանց կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումը, որն այս անգամ նվիրված էր հաղորդակցությանն ու SMM հմտությունների զարգացմանը։ Ծրագրի շահառուները՝ հաղորդակցության մասնագետ Գեղամ Հակոբյանի հետ ձեռք բերեցին սեփական արտադրանքը և ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հանրայնացնելու հմտություններ, ծանոթացան SMM գործիքակազմին և սոցիալական ցանցեր վարելու գաղտնիքներին,… -
«ՀՈԴՎԱԾ 3» shorts_կարևորի_մասին
https://youtube.com/shorts/K_s96EmuSYQ?si=Qm15jo2kVEIrqFiB
-
Ապրիլի 7-10-ը Թբիլիսիում կայացավ մեր հերթական աշխատաժողովը
Ապրիլի 7-10-ը Թբիլիսիում կայացավ մեր հերթական աշխատաժողովը, որն այս անգամ նվիրված էր ԵՄ-ի հետ Վիզայի ազատականացման երկխոսության բավական ընդգրկուն եւ բարդ գործընթացի վրացական փորձի դիտարկմանը։ Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ Ներքին գործերի, Արդարադատության եւ Արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաները՝ Վրաստանի նույն գերատեսչությունների գործընկերների հետ քննարկելով Վիզայի ազատականացման երկխոսության (Visa Liberalization Dialogue) ընթացակարգի բազմաթիվ մանրամասներ։ Աշխատաժողովի առաջին օրը… -
Ի՞նչ է միջազգային իրավունքը, ի՞նչ խնդիրներ ու առանձնահատկություններ ունի
Ի՞նչ է միջազգային իրավունքը, ի՞նչ խնդիրներ ու առանձնահատկություններ ունի։ Այս հարցերի պատասխաններն էին քննարկում «ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցի մասնակիցները միջազգային իրավունքի մասնագետ Hasmik Harutyunyan ի հետ՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյաններին և գործիքակազմերին։ -- Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու այլընտրանքային կրթական հարթակ՝… -
«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցում հագեցած քննարկումների օր էր ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ
«ՀՈԴՎԱԾ 3» մարդու իրավունքների դպրոցում այսօր հագեցած քննարկումների օր էր։ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ դպրոցի մասնակիցները տարբեր օրինակների և իրադարձությունների վերլուծությամբ անդրադարձան մարդու իրավունքների բովանդակությանը և պետության պարտավորություններին՝ խոսելով մարդու իրավունքների պաշտպանության ատյաններից ու գործիքներից։ --- Ամենամյա դպրոցի նպատակն է ուսանող և նորավարտ իրավաբանների համար ստեղծել նոր գիտելիքներ և հմտություններ… -
«Հոդված 3» ակումբը #shorts_կարևորի_մասին ձևաչափով նոր շարք է սկսել
https://youtube.com/shorts/sRuY2EonRZA?si=JTWJ5V5lcJ63tp-F
Loading posts...