Loading posts...
  • «Պատկերացնո՞ւմ ես, անցնում ես Շուշիի կողքով ու չես մտնում․․․»

    59-ամյա Ջուլիետտա Առուստամյանը երկու անգամ անցել է փախստականի դժվար ճանապարհով՝ թողնելով ամեն բան երբեմնի հայրենի բնակավայրում։ Ու չնայած մեծ դժվարություններին, չի հուսալքվում, շարունակում է աշխատել ու աջակցել այլոց։ «Մամ, կներես, որ չեմ գալիս։ Շիրիմդ մնաց Շուշիում․․․ քո շիրիմը, պապայի, քույրիկի․․․Մամ, ամեն բան մնաց Շուշիում․ կապերը, ծանոթությունները, սաղ մնաց էնտեղ․․․ ոչ մի բան չվերցրի. է՛լ ձեր…

  • Հակահայկական քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2022

    Հեղինակներ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի Արցախում՝ «Քաղաքացիական Հաբ» ՀԿ Նկարագրություն Հրապարակվել է «Հակահայկական քսենոֆոբիան և ռասիզմը Ադրբեջանում 2022»-զեկույցը, որն ահազանգ է Արցախում էթնիկ զտման վերաբերյալ։ Այն մի շարք զեկույցների շարունակությունը և նոր հատորն…

  • «Կրթությունը մեր ավանդույթներին չի հակասում»․ եզդի աղջիկները կրթություն ստանալու համար դեռ պետք է պայքարեն

    21-ամյա Լենա Միրզոյանը Արարատի մարզի Ղուկասավան համայնքից է։ Ինչպես ինքն է ասում՝ ո՛չ անունով, ո՛չ էլ ազգանունով չի տարբերվում որպես եզդի, դրա համար էլ ծանոթության հենց սկզբից ներկայացնում է ազգությունը, որով միշտ հպարտանում է։ Լենան իր համայնքի եզակին է, ով «համարձակվել է» ստանալ բարձրագույն կրթություն և այժմ համալսարանական ուսմանը զուգահեռ վարում է ակտիվ կյանք, մասնակցում…

  • Առողջապահության ոլորտ. շատերին անհասանելի  պետպատվեր ու փակուղի մտած քրեական գործեր 

    Առողջապահության ոլորտ. շատերին անհասանելի  պետպատվեր ու փակուղի մտած քրեական գործեր    «Պետպատվերի համար գումարն ավարտվել է, պետք է սպասեք». այս արտահայտությունը վերջին երկու տարվա ընթացքում  Արցախյան երեք պատերազմի մասնակից Գևորգ Իսունցը հաճախ է լսել։    Նա 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրել է ոտքը, վիրավորել նաև ձեռքը։ 2021-ին Իսունցը պրոթեզավորվել է՝ տանելով ձեռքի կրկնակի վիրահատություն։ Ձեռքի երրորդ…

  • Ճգնաժամային իրավիճակների ազդեցությունը  կանանց իրավունքների վրա

    Ճգնաժամային իրավիճակների ազդեցությունը  կանանց իրավունքների վրա Հեղինակ՝ Զարուհի Հովհաննիսյան   Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը տարածված է ամբողջ աշխարհում։ Այն ուղեկցել է մարդկությանը ողջ պատմության ընթացքում, կրել և կրում է սիստեմիկ բնույթ, ներհյուսված է սոցիալական կառուցակարգերի մեջ։ Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը դուրս է տարիքային, սոցիալ-տնտեսական և աշխարհագրական սահմաններից, ազդում է հասարակության բոլոր շերտերի վրա։…

  • «Մի օր արթնացա ու զգացի, որ քայել չեմ կարողանում․․․ բայց դա ինձ չկոտրեց, ես սովորեցի ապրել լիարժեք կյանքով»

    Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում ծնված Արփինե Հարությունյանը երբեք չէր կարող պատկերացնել, որ 14 տարեկանում մի սովորական օր կարթնանա և դպրոցական պայուսակը վերցնելու ու դպրոց գնալու փոխարեն մեջքի սաստիկ ցավից ստիպված կլինի անշարժանալ, պառկել անկողնում, իսկ ժամեր անց բժիշկներից կլսի, որ այլևս քայլել չի կարողանալու։ Սակայն, անսպասելի հիվանդությունը, մեկ օրում փոխված իրականությունը ոչ միայն Արփինեին…

  • Ֆեյքեր, դավադրապաշտական տեսություններ, էթնոազգայնական նարատիվներ

    Հայաստանում 2018-ից հետո առանձնահատուկ կերպով սկսեցին տարածվել տարատեսակ դավադրապաշտական տեսությունները, դեմոկրատական օրակարգը թիրախավորող կեղծ լուրերը, ծայրահեղ աջ, էթնոազգայնական մանիպուլյատիվ նարատիվները։ «Ֆաքթ չեքինգ» անող տարբեր կառույցների, անհատ հետազոտողների, այդ թվում, իմ հետազոտությունների եւ դիտարկումների նախնական ամփոփումը ցույց է տալիս, որ մինչ այժմ դրանք հիմնականում վերաբերել են հետեւյալ թեմաներին՝ Քովիդ, «ազգային արժեքների» պաշտպանության անհրաժեշտություն, սեռական կրթություն, կրթական…

  • Հայաստան-ԱՄՆ.  30-ամյա համագործակցություն և 3 մլրդ դոլարի աջակցություն

    Հայաստանը, որին ավանդաբար ընդունված է համարել Ռուսաստանի հիմնական դաշնակիցը Հարավային Կովկասում, անկախության վերանվաճումից հետո փորձել է դիվերսիֆիկացնել արտաքին հարաբերությունները նաև այլ ուժային կենտրոնների հետ, որոնցից կարևորագույնն ԱՄՆ-ն է: Միացյալ Նահանգները զգալի ներդրումներ են կատարում ոչ միայն Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում, այլև դարձել են ՀՀ-ի` մարդասիր ական և տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնորը:    Դիվանագիտական…

  • Որակյալ կրթության խորը ճգնաժամը․ կրթության ոլորտը բարեփոխումների տեղապտույտում

    Որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորության երաշխավորումը դեռ լուրջ մարտահրավեր է բազմաթիվ պետություններում՝ այդ թվում Հայաստանում։ Մինչ Հայաստանում անկախությունից ի վեր կրթության ոլորտը բարեփոխումների անվերջ  պտտահողմի մեջ է, կրթական մակարդակի գահավիժումը վերջին տասը տարիներին աննախադեպ էր՝ Հայաստանում ամեն երրորդ երեխա տարրական գիտելիքների պակաս ունի,  ըստ էության, ֆունկցիոնալ անգրագետ է։  Այս տվյալները բացահայտվել են միջազգային հեղինակավոր TIMSS…

  • Կին ղեկավարի պայքարը․ «սա քո տեղը չի, կնիքը հանձնի, թո՛ղ, գնա՛․․․ »

    Կին ղեկավարի պայքարը․ «սա քո տեղը չի, կնիքը հանձնի, թո՛ղ, գնա՛․․․ » Պատմական ֆակուլտետ ընդունված ու զինվորական դառնալ երազող Հասմիկ Ղարագոզյանը Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մարտից: Տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու փորձը ձեռք էր բերել դեռևս ծննդավայրից՝ Սիսիանի Հացավան գյուղից, որտեղ աշխատել է որպես աշխատակազմի քարտուղար։ Ամուսնալանուց…