Մեդիագրագիտության տարածումը Արարատի մարզում
«Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագրի գործունեության թիրախում 2024 թվականին Արարատի մարզն էր, որտեղ հնարավորություն ունեցանք ծանոթանալ և համագործակցել նվիրյալ ու բարեխիղճ ուսուցիչների հետ: «Մեդիագրագետ և պաշտպանված համայնքներ» ծրագիրն իրականություն է դարձել «Ֆրիդըմ Հաուս» միջազգային կազմակերպության եւ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցության շնորհիվ: Ղուկասավանի միջնակարգ դպրոցում մեր թվով հինգերորդ մեդիագրագիտության-դասարան ակումբի ստեղծմանը զուգահեռ ծրագրի շրջանակում դրամաշնորհներ ստացան…