Հոկտեմբերի 14-17-ը Թբիլիսիում կայացավ բարեփոխումների աջակցման մեր ծրագրի հերթական աշխատաժողովը

Հոկտեմբերի 14-17-ը Թբիլիսիում կայացավ բարեփոխումների աջակցման մեր ծրագրի հերթական աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը, հանձնաժողովի անդամ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը, Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը, Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը, Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ,

փաստաբան Էլինա Գյուրջյանը, քաղհասարակության ներկայացուցիչ, <<Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների>> ՀԿ_ի իրավաբան Դիանա Հարությունյանը, Դատավորների ընդհանուր ժողովի վարչական աշխատակիցներ Սոնա Խալաֆյանն ու Տաթեւիկ Սիրադեղյանը։

Աշխատաժողովի ընթացքում դիտարկվեցին վրացական փորձը, հաջողված եւ ձախողված փոփոխությունները դատաիրավական համակարգում, մասնավորապես՝ դատավորների կարգապահական վարույթների, էթիկայի ու կարգապահական հարցերի, դատական անկախության ապահովման ուղղությամբ։
Վրաստանի դատական համակարգի ներկայացուցիչների, Բարձրագույն դատական խորհրդի, էթիկայի հարցերով տեսուչի եւ այլ մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ անկախ փորձագետների եւ մասնագիտացված քաղաքացիական հասարակության հետ քննարկվեցին Վրաստանում դատավորների անկախության ապահովման մեխանիզմները, բարեվարքության սկզբունքներն ու վերահսկման իրավական կարգավորումները, կարգապահական վարույթներն ու դրանց ընթացակարգերը, նաեւ բողոքարկման հնարավորությունները եւ բազմաթիվ այլ հարցեր։
Ծրագիրն իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի եւ «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։