Հանդիպում Վայոց ձորի մարզի երիտասարդների հետ
Շարունակում ենք մարզային հանդիպումների շարքը երիտասարդների հետ։
Մեր հաջորդ հանդիպումը նախատեսված է Վայք քաղաքում՝ հունիսի 11-ին, 12:00։
Հանդիպման բանախոսներն են՝
▪ Բակուր Մելքոնյան, «Արթ լանչ» սննդի կետերի և «Արտ Գեսթ Հաուս» հյուրանոցային ցանցի հիմնադիր
▪ Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ
Հանդիպում ենք Վայք քաղաքում, «ՏՆԱԿ» երիտասարդական կենտրոնի գրասենյակում (հասցե՝ Շահումյան 21/7)։
Հանդիպումների նպատակն է մարզերում ապրող երիտասարդների, մշակութային և հասարակական գործիչների հետ քննարկել այնպիսի կարևոր թեմաններ, ինչպիսիք են՝
- Հետպատերազմյան Հայաստան, ճգնաժամի հաղթահարման ուղիները,
- Երիտասարդների դերը բարեփոխումների, համայնքների համաչափ զարգացման եւ ճգնաժամից դուրս գալու ճանապարհին,
- Նոր ընտրակարգ, ընտրությունների կարեւորությունը եւ մարտահրավերները,
- Պահանջատեր եւ իրավագիտակից քաղաքացու ձեւավորման հրամայականը։
Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք բոլորին։