Meet-up with Youth from Vayots Dzor Region

? Շարունակում ենք մարզային հանդիպումների շարքը երիտասարդների հետ։
?⏰ Մեր հաջորդ հանդիպումը նախատեսված է Վայք քաղաքում՝ հունիսի 11, 12:00։
Հանդիպման բանախոսներն են՝
▪ Բակուր Մելքոնյան, Art Lunch սննդի կետերի և «Արտ Գեսթ Հաուս» հյուրանոցային ցանցի հիմնադիր
▪ Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ
? Հանդիպում ենք Վայք քաղաքում, TNAC • ՏՆԱԿ երիտասարդական կենտրոնի գրասենյակում (հասցե՝ Շահումյան 21/7)։
? Հանդիպումների նպատակն է մարզերում ապրող երիտասարդների, մշակութային և հասարակական գործիչների հետ քննարկել այնպիսի կարևոր թեմաններ, ինչպիսիք են՝
✅ Հետպատերազմյան Հայաստան, ճգնաժամի հաղթահարման ուղիները,
✅ Երիտասարդների դերը բարեփոխումների, համայնքների համաչափ զարգացման եւ ճգնաժամից դուրս գալու ճանապարհին,
✅ Նոր ընտրակարգ, ընտրությունների կարեւորությունը եւ մարտահրավերները,
✅ Պահանջատեր եւ իրավագիտակից քաղաքացու ձեւավորման հրամայականը։
Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք բոլորին ?
#Article3Club #ArmVote21