«Մեր տնից՝ ձեր տուն»-ը շրջում է Հայաստանի մարզերում
Իսկ ի՞նչ մենք գիտենք Հայաստանի տարբեր մարզերում ապրող մեր հասակակիցների կենցաղից ու միջավայրից․ հենց այս հարցի պատասխան են փորձել գտնել «Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած «Մեր տնից՝ ձեր տուն» ծրագրի մասնակիցները:
Վերջին երկու ամիսներին ծրագրի մասնակիցները Հայաստանի ամենատարբեր մարզերից հյուրընկալվում են իրար՝ մեծ ոգևորությամբ ներկայացնում սեփական համայնքի կյանքը, մշակութային առանձնահատկությունները, համեղ ու տարբերվող ուտեստները: Արդյունքում մասնակից երիտասարները ոչ միայն մտերմանում ու լավ ժամանակ են անցկացնում, այլ նաև հնարավորություն են ունենում ավելի լավ ճանաչել ու սիրել սեփական հայրենիքը:
«Մեր տնից՝ ձեր տուն» ծրագրի մասնակիցները վերջերս եղել են Գյումրիում, Տավուշի մարզի Այգեզարդ, Վազաշեն, Արարատի մարզի Այգեձոր, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ և Ներքին Գետաշեն համայնքներում։
«Հոդված 3» մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության ճամբարի շրջանակում դրամաշնորհ ստացած համայնքային զարգացման 7 ծրագիր է արդեն կյանքի կոչվել։
Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ։