Հանդիպում Արագածոտնի մարզի երիտասարդների հետ
Շարունակում ենք մարզային հանդիպումների շարքը երիտասարդների հետ։
Մեր հաջորդ հանդիպումը նախատեսված է Թալին քաղաքում՝ հունիսի 11-ին, 18:30։
Հանդիպման բանախոսներն են՝
▪ Իզաբելլա Սարգսյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրեն
▪ Լուսինե Խառատյան, մշակութային մարդաբան, արձակագիր
Հանդիպում ենք Թալին քաղաքում, Քաղաքական սրճարանում (հասցե՝ Սպանդարյան 1)։
Հանդիպումների նպատակն է մարզերում ապրող երիտասարդների, մշակութային և հասարակական գործիչների հետ քննարկել այնպիսի կարևոր թեմաններ, ինչպիսիք են՝
- Հետպատերազմյան Հայաստան, ճգնաժամի հաղթահարման ուղիները,
- Երիտասարդների դերը բարեփոխումների, համայնքների համաչափ զարգացման եւ ճգնաժամից դուրս գալու ճանապարհին,
- Նոր ընտրակարգ, ընտրությունների կարեւորությունը եւ մարտահրավերները,
- Պահանջատեր եւ իրավագիտակից քաղաքացու ձեւավորման հրամայականը։
Մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք բոլորին։