Տեղի ունեցավ «ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ հետահայաց նամակներ» լուսանկարների եւ նամակ-հոդվածների ցուցադրությունը

Դեկտեմբերի 9-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ «ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ հետահայաց նամակներ» լուսանկարների եւ նամակ-հոդվածների ցուցադրությունը։

Կյանքի հարվածների ու դժվարությունների դեմ կանգնած ԿԱՆԱՅՔ, որոնք անցել են պատերազմի, կորուստների, բռնության, հիվանդության, հանրային անտարբերության ու խտրականության միջով, բայց պայքարել են ու իրենց պայքարով ապրեցրել նաեւ այլոց։

Հոդված 3 ակումբի նոր նախագիծը, որն իրականացվել է 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնի հետ համագործակցությամբ, ներկայացնում է տարբեր ոլորտներում ու իրավիճակներում խնդիրների բախված կանանց պատմություններ՝ գրված նամակների տեսքով՝ դժվարություններին հետահայաց։

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐ՝
Վաղինակ Ղազարյան
Նազիկ Արմենակյան
Փիրուզա Խալափյան

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ`
Կուշանե Չոբանյան
Գոհար Աբրահամյան
Թամարա Գրիգորյան
Սոնա Մարտիրոսյան
Զեմֆիրա Քալաշյան

 

Նախագիծն իրականացվել է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակ հետ համագործակցությամբ։