Ներքին ԽՈՀանոց․ Գոհար Մնացականյան
«Ներքին ԽՈՀանոց»-ում հյուրընկալել ենք Սևանի «Բոհեմ» արվեստանոց-սրճարանի հիմնադիր Գոհար Մնացականյանին։
Զրուցել ենք «Բոհեմ»-ի հիմնադրման, պահպանողական միջավայրում նոր մոտեցմամբ հանրային արվեստանոց հիմնելու մասին։ Գոհարի հետ զրուցել ենք նաև 0 ներդրմամբ բիզնես սկսելու մասին և թե ինչպես բիզնեսը կարող է սոցիալական խնդիրների լուծման միջոց դառնալ։
Խոսել ենք նաև մարզերում երիտասարդական աշխատանքի և արվեստի կրթության մասին՝ կարևորելով հանրակրթական դպրոցներում արվեստի և մշակույթի ուսուցումը։
Գոհարի հետ պատրաստել ենք Գավառի տարածաշրջանին հատուկ արիշտա և բրդուճ աղցան։
Մաղթում ենք համեղ դիտում։
Կարող եք հետևել մեզ նաև Telegram-ում և Instagram-ում:
Բաժանորդագրվե՛ք «Հոդված 3» ակումբ-ի յութուբյան ալիքին: