Հետազոտական աշխատանքի դրամաշնորհի բաց մրցույթ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` հունվարի 10, 2022 թ․

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն եւ «Հոդված 3» ակումբը հրավիրում են անհատ փորձագետներին  եւ կազմակերպություններին  ներկայացնելու դրամաշնորհային հայտեր՝ ԶԼՄ դաշտում առկա խնդիրների եւ իրավական լուծումների վերաբերյալ համապարփակ հետազոտական աշխատանք իրականացնելու համար։

 

1.  Հետազոտությունը հիմնական ուսումնասիրությամբ պետք է ներառի հետեւյալ թեմաները

  • ԶԼՄ-ների օրենսդրական կարգավորումների առկա հիմնական խնդիրները, ընդհանուր պատկերի ուսումնասիրություն,
  • ԶԼՄ-ների ֆինանսական եւ սեփականատիրական թափանցիկության կարեւորության գնահատում, միջազգային կարգավորումների փորձի ուսումնասիրություն,
  • Ինքնակարգավորման կամ համակարգավորման մարմինների զարգացման ուղղությամբ միջազգային փորձի ուսումնասիրություն եւ հայաստանյան միջավայրում լավագույն փորձի ներդրման առաջարկությունների փաթեթի պատրաստում,
  • Օրենքի փոփոխության առաջարկությունների ու բարեփոխումների փաթեթի պատրաստում։

 

 2. Հետազոտական մեթոդներ, սկզբունքներ

  • Հետազոտողներն ազատ են ընտրելու հետազոտության մեթոդաբանությունը, սակայն նախնական փուլում պետք է ներկայացնել մեթոդաբանության եւ հետազոտության ընդհանրական հայեցակարգ։
  • Հետազոտության իրականացման ընթացքն առնվազն պետք է ներառի փաստաթղթերի ուսումնասիրություն,  միջազգային փորձի ուսումնասիրություն (միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման գործում  ՀՀԻ/Հոդված3 ակումբի աշխատակազմը կաջակցի), փորձագիտական հարցազրույցներ եւ քննարկումներ, իրավաբանի հետ աշխատանք։

3. ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԵՒ ԻՆՉՊԵ՞Ս

  • Հետազոտական աշխատանքի փոքր դրամաշնորհի համար  կարող են հայտեր ներկայացնել ինչպես անհատ հետազոտողներ, այնպես էլ հետազոտական կազմակերպություններ և անկախ հետազոտողների թիմեր։
  • Հետազոտությունը պետք է իրականացվի առաջարկի հաստատման, պայմանագրի կնքման պահից ԵՐԿՈՒ ԱՄՍՎԱ ընթացքում:
  • Դրամաշնորհի բյուջեն կազմում է 1.000․000 ՀՀ դրամ։

 

Հետազոտություն իրականացնելու համար դրամաշնորհային  հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022թ․ հունվարի 10-ն է։

4. Հետազոտությունն իրականացնելու եւ դրամաշնորհային ծրագրին մասնակցելու հայտը պետք է ներառի․  

  • հետազոտության հայեցակարգ,
  • CV- ինքնակենսագրական,
  • նախկինում արված հետազոտական աշխատանքների 3 օրինակ,
  • Հայտում ներառված բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացնել PDF ձևաչափով՝ առանց խմբագրման հնարավորության։
  • Հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում նշելով՝ Media research application — NAME_SURNAME/ORGANISATION.

Սույն  հետազոտությունը պատրաստվելու է «Հանուն հավասար իրավուքների» ՀԿ կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Վերջինս իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության աջակցությամբ։